Սա սովորական արտահերթ ընտրություն չէր, Փաշինյանի վստահության հանրաքվեն էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը:
Բերբերյանի խոսքով՝ փողոցը ներկայացված է խորհրդարանում, դա այն փողոցն է, որը սեպտեմբերի 27-ից իշխանություն է պահաջում․ «Խորհրդարանում հայտնվածները ընդդիմություն չեն, նրանք ինքնասիրահարված, գողապետական խմբավորում են: Այն վայրկյանից,որ «Հայաստան» դաշինքում հայտնվածները դաշնակցություն կխաղան,ժողովուրդը դուրս «կփսխի» նրանց»:
Նազարեթ Բերբերյանը նաև իր վրդովմունքն հայտնեց, նշելով, որ երկրորդ նախագահ Քոչարյանը փոխանակ իր գործած ոճիրի համար պատժվեր, գլխավոր ընդդիմադրի կարգավիճակով հայտնվեց խորհրդարանում: