Այսօր հայտնի դարձավ, որ խուզարկում են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը։ Օրերս ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը։ Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժեց նրան ազատելու միջնորդությունը։ Այս գործողություններն արդյոք տեղավորվում են Փաշինյանի պողպատե հեղափոխության, օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու տրամաբանության մեջ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: