Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

«Սերժ Սարգսյանը վատ բանակցող էր, նա պարզապես ձգում էր ժամանակը, առանց այդ ընթացքում երկիրն ու բանակը հզորացնելու»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, նախօրեին ՀՀ երերոդ նախագահը ծավալուն հոդված է հրապարակել կազանյան հայտնի փաստաթղթի, Կազանում տեղի ունեցած հանդիպման, դրան նախորդած ու հաջորդած իրադաձությունների մասին։ Հոդվածում ներկայացվում է այնպես՝ կարծես, թե կազանյան փաստաթուղթը մի հրաշք փաստաթուղթ էր, անգամ ավելի լավը քան մադրիդյան հայտնի սկզբունքները։ Ծանոթ լինելով բանակցային պատմությանը ի՞նչ դիտարկումներ ունեք այս հոդվածի շուրջ։

Կարդալով այդ հոդվածը մեկ անգամ ևս համոզվեցի, որ նա եղել է միանգամայն ոչ կոմպետենտ նախագահ։ Նրա  անգործությունը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում բերեց այսօրվա աղետալի իրավիճակին։

Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նրա դիտարկումներին, ապա կա հայտնի ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովը։ Եզրափակիչ ելույթով այն ժամանակ հանդես եկավ  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նա հայտարարեց, որ մադրիդյան սկզբունքները  հանդիսանում են հիմք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և որ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ սկզբունքների բոլոր դրույթների հիման վրա։ Քլինթոնը նշեց, որ Միացյալ Նահանգները չի ընդունի կարգավորման որևէ տարբերակ, որը  չի ելնի այդ սկզբունքներից։ Հիշեցնեմ, որ այս սկզբունքներով հստակ արձանագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման հիման վրա։ Ինչ վերաբերում է կազանյան փաստաթղթին, ապա այն ենթադրում էր, որ ամեն ինչ հանձնվում է Ադրբեջանին՝  ինչ-որ անորոշ անվտանգության դիմաց։ Նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի  ու Թուրքիայի միջև հաստատվում են տնտեսական հարաբերություններ։ Մի հնարավոր առավելությունն այն էր, որ Ադրբեջանը համաձայնվում էր այդ բոլոր 7 շրջանների դելիմիտարիզացիային։

Եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը հետևողական լինեին ու ընդունեին մադրիդյան սկզբունքները, ապա Ղարաբաղի ճանաչումը այդ սկզբունքների հիման վրա կլիներ միջազգայնորեն պարտադրված։ Հիմա  Ղարաբաղը չի կարող համակերպվել այսպիսի խայտառակության, արժանապատվության կորստի հետ։ Վերջնական արդյունքում մենք պետք է միավորվենք ու մտածենք, թե ինչպես ենք վերադարձնելու կորցրածը՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս ամենում իր կեղտոտ խաղը խաղաց Ռուսաստանը, որը ձգտում էր ամեն ձևով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որ ինչ-որ դիվիդենտներ ստանա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գործարքներում։

-Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցում ուժե՞ղ բանակցող էր։

-Ո՛չ, Սերժ Սարգսյանը հիմար բանակցող  էր։ Եթե տաս տարվա ընթացքում չես  կարողանում բանակ ուժեղացնել, փոխարենը  «կաշամաններ» ես դնում՝ ժեշտից բանկաներ, դու ոչինչ ես։ Դա է արել Սերժ Սարգսյանը։

-Հիմա փաստորեն նա ներկայացնում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել և Ալիևն է վերջին պահել հրաժարվել փաստաթուղթը ստորագրել, իսկ հետագայում եկած իշխանությունը չի կապիտալիզացրել իր «ձեռքբերումները»։

-Հարց եմ տալիս Սերժ Սարգսյանին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ կռիվը սկսել էր արդեն ,  10 ժամ Գերմանիայում ի՞նչ էր անում։ Թող ստի դետեկտորով գա ու պատասխանի։

Սերժ Սարգսյանը փորձում էր մաքսիմալ ձգել պրոցեսը, թեպետ պատրաստ էր  մեծ փոխզիջումների գնալ։ Բայց ե՞րբ են ձգում, երբ հնարավորություն ունես այդ ընթացքում ուժեղացնել քո երկիրն ու բանակը, կարողանաս պատասխանել արտաքին մարտահրավերներին։ Այդ ժամանակ պրոցեսը ձգելն իմաստ է ունենում։ Բայց երբ դու ոչ այն ես անում, ոչ մյուսը՝ ի՞նչի համար ես պիտանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում