Friday, 09 12 2022
02:06
Մունդիալ-2022. Արգենտինան` կիսաեզրափակչում է
22:00
Ֆանտաստիկ. Խորվաթիան ծնկի է բերում Բրազիլիային
Խորվաթիան պատրաստ է սենսացիայի․ Կտեսնե՞նք Մեսիի արցունքները
Աշխարհի չեմպիոնի կոչման 4 հիմնական ֆավորիտները
Մունդիալ-2022․ Պատմական արդյունքներ և ռեկորդներ 1/8-րդ եզրափակիչում
00:58
Մունդիալ-2022․ Պորտուգալիան ջախջախիչ հաղթանակ տարավ 1/8-րդ եզրափակիչում
21:58
Մունդիալ-2022․ Մարոկկոն պայքարից դուրս է թողնում Իսպանիային
Մունդիալ-2022․ Նեյմարի լացն ու թերագնահատված Խորվաթիան
10:45
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022. Բրազիլիան քառորդ եզրափակչում է
21:53
Մունդիալ-2022. Խորվաթիան դրամատիկ պայքարում հաղթեց Ճապոնիային
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
21:02
Մունդիալ-2022. Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
01:02
Մունդիալ-2022․ Արգենտինան՝ քառորդ եզրափակչում է
21:55
Մունդիալ-2022. Նիդեռլանդների հավաքականը քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 հավակնորդները խմբային փուլից հետո
21:23
Մունդիալ-2022. Հս. Կորեան հաղթեց Պորտուգալիային. Ուրուգվայը դուրս մնաց պայքարից
Աշխարհի առաջնության մեծ սենսացիան. Ֆուտբոլում նոր էջ է բացվում․․․
10:47
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022․ Գերմանիան դուրս մնաց պայքարից․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
Մեսին չի ստանա գրազը․ Արգենտինայի հավաքականը զգուշանում է․․․
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:05
Մունդիալ-2022. Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները փլեյ-օֆֆում են
Բայդենի զանգն ու մարզչի մազաթափությունը․ Ինչպես ԱՄՆ-ը կոտրեց Իրանի դիմադրությունը
11:00
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ

Սկանդալ Եվրո-2020-ում․ Ովքեր Անգլիային դուրս բերեցին եզրափակիչ․․․

Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրոպայի առաջնության գավաթը կվիճարկեն Անգլիայի և Իտալիայի հավաքականները։ Կիսաեզրափակչում հաղթելով Դանիային,անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Լոնդոնում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկային րոպեներին Անգլիան տիրում էր նախաձեռնությանը: Դանիան գրագետ պաշտպանվում էր և շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա, որոնք վտանգավոր էին: Դանիան օգտագործեց իր հնարավորությունը 30-րդ րոպեին, երբ ստանդարտ դիրքից Անգլիայի դարպասը գրավեց Դամսգորդը: Բաց թողած գնդակից հետո Անգլիան նետվեց հետ բերելու կորցրածը, և գոլը երկար սպասեցնել չտվեց: Ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիայի ավագը` Կյաերը: Դինամիկ առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի:Երկրորդ կեսին նույնպես գերիշխողն Անգլիան էր, սակայն Դանիան անթերի էր գործում պաշտպանությունում և հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Որտեղ 104-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, որն էլ իրացրեց Հարի Քեյնը՝ 2:1: Ի դեպ, երկրպագուներ և մասնագետների շրջանում սկանդալային այդ 11 մետրանոցը փոթորիկ է առաջացրել։ Տվյալ դրվագում Ռահիմ Ստերլինգը ընկավ Դանիայի տուգանային հրապարակում։ Գլխավոր մրցավար Դանի Մակելին ցույց տվեց նշակետին, իսկ VAR-ի սենյակում աշխատող մրցավարների հետ քննարկումներից հետո չփոխեց որոշումը։ Նույնիսկ մի քանի անգամ կրկնապատկերը դիտելիս համոզվում ես, որ 11 մետրոնոց չկար։ Իսկ թե ինչու VAR համակարգով դրվագը դիելուց հետո այն չչեղարկվեց դժվար է ասել։ «Մեծ սխալ էր։ Վեճերը դեռ շատ երկար կտևեն, բայց այնտեղ 11-մետրանոց չկար։ Ես այս պարտությանը շատ ավելի հանգիստ կվերաբերվեի, եթե Անգլիան իր բազմաթիվ պահերից մեկի արդյունքում գոլ խփեր, բայց, ցավոք, մրցավարը մեծ սխալ թույլ տվեց։ Գիտեմ, թե բոլորն ինչ են մտածում այս մասին։ Հեռախոսս ողողված է հաղորդագրություններով առ այն, որ դա 11-մետրանոց չէր։Այդուհանդերձ, մենք շատ հպարտ ենք Դանիայի հավաքականով»,- ասել է Դանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Պետեր Շվեյխելը, ում որդին Կասպեր Շվեյխելը պաշտպանում է դանիացիների դարպասը։ Սկանդալային 11 մետրանոցին անդրադարձել է նաև պորտուգալացի հանրահայտ մասնագետ, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն․ Այո, հիանալի խաղ էր, բայց ես վստահ չեմ, որ դուք ցանկանում եք լսել իմ կարծիքը։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, ոչ թե այն , ինչ կա։ Այնտեղ հաստատ չկար 11-մետրանոց։ Հաղթեց լավագույն թիմը, Անգլիան արժանի էր հաղթանակին։Անգլիան ֆանտաստիկ էր, բայց ինձ համար դա 11-մետրանոց չէր։ Նման մակարդակում՝ Եվրո-ի կիսաեզրափակչում, ես իսկապես չեմ հասկանում մրցավարի այդ որոշումը։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես VAR-ը չչեղարկեց մրցավարի որոշումը»։

Տպավորությունն այնպիսին է,որ Անգլիայի հավաքականին մրցավարները դուրս բերեցին եզրափակիչ։ «11-մետրանոց չկար։ Չեմ հասկանում, թե ինչու VAR-ի հետ այսպիսի իրավիճակներում մրցավարն անձամբ չի գնում ու նայում դրվագը։ Դու պետք է ամբողջությամբ վստահ լինես»,- ասել է Լոդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ հանրահայտ Արսեն Վենգերը։ Տեղի ունեցածն իսկապես ստվեր գցեց Եվրո-2020-ի վրա։ Կարող ենք արձանագրել, այս որոշմամբ մրցավարական անձնակազմը ուղղակի արժեզրկեց VAR համակարգը։ Կարող ենք թերևս փաստել, որը VAR-ը ամենևին չի ապահովում հանդիպման արդար և թափանցիկ ընթացքը։ Ավելի ստույգ սուբյեկտիվ գործոնը ֆուտբոլում չի վերացել։ Ոմանք կարող են անտեսելով VAR-ը և օբյեկտիվ պատերը կայացնել միանմագայն սուբյեկտիվ որոշում։ Կան բոլոր հիմքերը մտածելու, որ Լոնդոնում կայացած խաղում մրցավարակական անձնակազմը Անգլիային նպատակաուղղված օգնել է դուրս գալ եզրափակիչ։ Իսկ ովքեր փաստացի օգնեցին Անգլիային դուրս գալ եզրափակիչ՝ հոլանդացի գլխավոր մրացավար Դանի Մակելինը, և VAR-ը համակարգող կրկին հոլանդացի Փոլ վան Բոյկելը։

Վերջինս ունեցել է նաև 3 օգնականներ սակայն վերջնական որոշումը կայացրել են Բոյկելն ու Մակելինը։ Վերջիններս տեղի ունեցած սկանդալի վերջնական պատասխանատուներն են։ Թե ինչ որոշում կկայացնի ՈւԵՖԱ-ն,դժվար է ասել։ Միգուցե ֆուտբոլային գերատեսչությունը և՞ս հակված էր եզրափակչում տեսնել Դանիային։ Այս հարցի պատասխանը կստանանք մոտ ժամանակներս։ Բայց այն, որ Եվրո-2020-ի ավարտից 5 պակաս պիտակավորվեց՝ փաստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում