Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ո՞վ է եղել Խծաբերդում գերեվարված շիրակցի մոբականների հրամանատարը․ ինչո՞ւ մինչև այժմ չկա բացատրություն կատարվածի վերաբերյալ

Ո՞վ է եղել Խծաբերդում գերեվարված շիրակցի մոբականների հրամանատարը․ ինչո՞ւ մինչև այժմ չկա բացատրություն կատարվածի վերաբերյալ
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի “Արդարություն” կուսակցության անդամ և Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Շիրակի զինծառայողների կողմից Խծաբերդում գերի ընկնելը փոքրոգություն էր․ «Իրենք պետք է հակամարտելով նահանջեին։ Կարող է մեկ երկուսը զոհվեին կամ վիրավորվեին, բայց այդ կարգի փոքրոգություն դրսևորել, զենքերը վայր դնել, ո՞վ է խաբել իրենց, կամ առաջնորդող չեն ունեցել, որը կարողանա իր հետևից այդ 62 հոգուն տանի»,-հայտարարել է նա (https://civic.am/programms/interview/9952–.html…

Հայրենադարձված ռազմագերիներից մեկը՝ Սիսակ Ենգոյանը, որը գերեվարվել էր դեկտեմբերի 13-ին Խծաբերդում, այնտեղ գտնվող Շիրակի մարզից ՄՈԲ-ի տղաների հետ՝ «Իրավունք»-ին պատմել է իր գերի ընկնելու հանգամանքները․ «Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը` Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը»:

Երբ լրագրողը հաջորդ հարցն է տալիս, թե “Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադադարից հետո մնացել”, Սիսակ Ենգոյանը պատասխանում է․ “Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պատերազմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:”։ “Ո՞վ էր հրամանատարը”,-տրվում է հերթական կարևոր հարցը, որին Ենգոյանը պատասխանում է՝ ”
Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:” (https://iravunk.com/?p=207600&l=am%2F…)

Թե որքանով է տեղյակ Վիտալի Բալասանյանի կուսակցական ընկերը Խծաբերդի ու Հին Թաղերի մութ պատմությանը, որ մոբի կամավորականներին գրեթե մեղադրում է վախկոտության ու մարտիկին անվայել պահվածքի մեջ, Արցախի պատգամավորը որևէ կերպ չի բացահայտում։

Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել է դեկտեմբերի 2-ին՝ Խծաբերդում դեկտեմբերի 13-ին կատարվածից 11 օր առաջ և այդ պաշտոնում պաշտոնավարում է մինչև օրս։ Ենթադրվում է, որ նա ի պաշտոնե պետք է կատարվածից քաջատեղյակ լիներ կամ այս ամիսներին պարզած լիներ կատարվածը։ Ճշմարտությունը փաստարկված հանրությանը ներկայացնելու փոխարեն նրա կուսակցական ընկերը թափանցիկ ակնարկներ է անում՝ “ո՞վ է խաբել իրենց, կամ առաջնորդող չեն ունեցել, որը կարողանա իր հետևից այդ 62 հոգուն տանի”․․․

Այսինքն՝ իրենք էլ գիտե՞ն “անհայտ հրամանատարի” մասին, որը խաբել է։ Ո՞վ է նա։ Ինչո՞ւ պարզված չէ՞։ Ո՞ւմ անունը չի տրվում։

Դեկտեմբերի 13-ին Խծաբերդից գերեվարված շիրակցի տղաների հայրենադարձումից հետո Հետք կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու շատերն էլ բարձրացրեցին այդ կարևոր հարցը՝ հարցաքննել ռազմագերու կարգավիճակում հայտնված տղաներին ու բացահայտել ճշմարտությունը։ Երկու նշված բնակավայրերի տարօրինակ “անկման” ու տղաների առեղծվածային գերեվարման հետ կապված անպատասխան հարցեր ունենալով հանդերձ՝ հենց կատարվածի առաջին օրվանից ոչ մեկ չի փորձել այդպես միարժեք մեղադրանք հնչեցնել տղաների հասցեին /իսկ 62 հոգով առանց դիմադրության հանձնվելը, իսկապես, տարօրինակ պատմություն է/, ինչը լսում ենք Արցախի պատգամավորից։ Իսկ արված հայտարարությունից կարծես թե Կարեն Հովհաննիսյանը տեղյակ է, թե ինչ է կատարվել Խծաբերդում, այլապես նման դատավճիռ-մեղադրանք չէր հնչեցնի։

Այդ դեպքում՝ ո՞վ է այդ հրամանատարը, որը թերացել է իր պարտականությունները կատարելու մեջ, ու տղաները հայտնվել են շրջափակման մեջ, առաջնորդող էլ չեն ունեցել։ Ի՞նչ է խոսել նրանց հետ հրամանատարը։ Վերծանվա՞ծ են այդ հեռախոսազրույցները։

Այդ գյուղերի հետ կապված պատմություններն անգամ մութ են Արցախի այն ժամանակվա ՄԻՊ, այժմ պետնախարար Արտակ Բեգլարյանի համար։ «Ես անձամբ դրա հետ կապված շատ հարցեր ունեմ և որոշ դեպքերում դրանց պատասխանները չունեմ», – հուլիսի 1-ին ասել է պետնախարարը: Նրա ներկայացրած առաջին վարկածի համաձայն ՝ «գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ եռակողմ համաձայնագրի «կողմերի ստորագրած քարտեզներով», որոնցով Խծաբերդը և Հին Թաղերը չէին մնում հայկական վերահսկողության տակ»։ «Երկրորդ վարկածի համաձայն` ադրբեջանական կողմն օգտվել է այդ տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է մարտական գործողությունները ՝ բռնազավթելով այն պատառիկը, որը մնացել էր, որը կարողացել էինք պահել պատերազմի ժամանակ» (https://armeniasputnik.am/…/inchu-xtsaberd-hin-taxer…

Նկատելի է, որ Արցախի պետնախարարն ավելի քիչ գիտի, քան ԱԺ պատգամավորը, ինչը հավանաբար պայմանավորված է վերջինիս՝ ԱԽ քարտուղարին ավելի մոտ լինելով։ Այդ դեպքում՝ Արտակ Բեգլարյանի ներկայացրած որ տարբերակն էլ որ եղած լինի՝ ինչո՞ւ բանակցություններից, “ստորագրված քարտեզներից” ավելի քաջատեղյակները, օրինակ, նույն Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը կամ հրամանատարությունից որևէ մեկը Խծաբերդը պաշտպանող մոբականներին տեղյակ չեն պահել ռիսկերի մասին՝ եթե առաջին վարկածով քարտեզներով պարզ է եղել, որ դրանք հայկական կողմին չեն մնալու, կամ երկրորդ վարկածի դեպքում՝ պարզ է եղել, որ ռուս խաղաղապահների ուշացումը կարող է տղաների ու բնակավայրերի համար ռիսկեր ստեղծել։ Ռազմաքաղաքական հրամանատարության ու ղեկավարության կողմից ռիսկերի պատշաճ չգնահատելը ու ջոկատների անվտանգությունը չապահովելը փոքրոգություն չէ, իսկ բոլոր կողմերից շրջափակման մեջ հայտնված տղաների առանց դիմադրության հանձնվելը փոքրոգությո՞ւն է։ Ինչի՞ վրա էր հաշվարկը․ ինչ կլինի, կլինի՝ տղաները կկարողանան պահել՝ լավ, չկարողանան, դեհ ինչ արա՞ծ․․․ Եթե միակ հույսը սա է, ապա որքան է բարոյական տղաներին մեղադրելը, եթե անգամ նրանց վարքագիծը կողքից արտառոց լինի․․․

Միգուցե՝ անբացատրելի ու մերժելի անտարբերություն տղաների ճակատագրի հանդե՞պ․․․ Կամ էլ՝ ռազմագերիների նոր խմբաքանակ ունենալու կեղտոտ հաշվա՞րկ․․․․

Հետաքրքիր է, որ դեկտեմբերի 13-ի առեղծվածային այս պատմություններից հետո Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դեկտեմբերի 25-ին կամ 26-ին հարցազրույց տվեց Արցախի հեռուստաընկերությանը, որի ժամանակ հայտարարեց, թե Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են։ Նա նշել էր, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են, լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցում․ «Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել։ Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու» (https://medialab.am/120817/

Արժե հիշել, որ հենց այդ շրջանում ամեն շաբաթ Ռուսաստանի ՊՆ կայքում տեղադրվող քարտեզներում նորահայտ “խաղաղապահական բնագծի” սահմանները հաճախ փոփոխության էին ենթարկվում՝ այնպես, որ մի անգամ դրանք հաճելիորեն զարմացրեցին հայկական կողմին, երբ Հադրութի գրավյալ շրջանի մի հատված պատկերված էր ռուս խաղաղապահների գոտում, ոչ թե ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախի ԱԽ քարտուղարի մտերմությունը ռուս խաղաղպահների հրամանատարի հետ ու ռուսակն կողմի համար վստահելիությունն էլ հայտնի փաստերից է։ Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ՝ հանրությանը ներկայացված չէ։

Այդ ժամանակ շատերը Խծաբերդում ու Հին թաղերում կատարվածը ոչ միարժեք կապում էին իր այդ նոր պաշտոնում նրա ոչ թե “հույսեր փայփայելու”, այլ հենց “առանց փակագծեր բացելու” գործելու հետ։ Այլ բան է, որ թամաշան չստացվեց։ Որքանով էր դա այդպես, նման վարկած ու տեսակետ հնչեցրած անձինք ապացուցողական բազա չեն ներկայացրել։ Սակայն Վիտալի Բալասանյանի կուսակցական ընկերը գտնում է, որ տղաները, միևնույնն է, չպետք է հանձնվեին, իսկ նահանջելիս էլ թեկուզև զոհեր տային․․․ Հրաց է առաջանում՝ եթե ոչինչ չպետք է փոխվեր, քարտեզներով գյուղերը պետք է հանձնվեին, ինչից պետք է որ տեղյակ լինեին ԱԽ քարտուղարն ու ղեկավարությունը, նոր զոհեր տալու իմաստը ո՞րն էր․․․ Հանուն նրա, որ տղաները առանց դիմադրության չե՞ն հանձնվում․․․ Համաձայնեք, որ այդ իրավիճակում առաջարկվող լուծումը տարօրինակ է, եթե զուտ տղաների հույսով գյուղերը պահելու արկածախնդիր նպատակ չի եղել․․․․

Այս անպատասխան հարցերը ևս մեկ անգամ պարտադիր են դարձնում մեր հայրենադարձված տղաների հարցաքննությունը, նրանց հրամանատարի ինքնության բացահայտումն ու հարցաքննությունը, վերոնշյալ տարբեր իրադարձությունների միջև պատճառահետևանքնային կապերի կամ հաստատումը կամ հերքումը․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում