Դոմինիկյան Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռը Հաիթիի հետ սահմանին կործանվել է:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեռևս չկան տեղեկություններ տուժածների կամ զոհվածների մասին:
Դոմինիկյան Հանրապետության նախագահն ավելի վաղ հանձնարարել էր Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզիի սպանությունից հետո ամբողջությամբ փակել սահմանը հարևան այդ երկրի հետ:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Երկրում հայտարարվել է ռազմական դրություն: