
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հաիթիի նախագահի սպանությունից հետո կոչ է արել այդ երկրի քաղաքացիներին պահպանել սահմանադրական կարգն ու զերծ մնալ բռնություններից: Այս մասին ասվում է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ:
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Հաիթիի Հանրապետության նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը: Դրա հեղինակները պետք է արդարադատության առաջ կանգնեն»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ ՄԱԿ-ը կանգնած է Հաիթիի ժողովրդի կողքին:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ նա ևս հիվանդանոցում կնքել էր մահկանացուն: Երկրում հայտարարվել է ռազմական դրություն: