
Միացյալ Նահանգները ցնցված է Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության փաստից և պատրաստ է այդ երկրին օգնություն տրամադրել:
Այս մասին նշվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ:
«Մենք ցնցված ենք և վշտացած նախագահ Ժովենել Մոիզի սարսափելի սպանության լուրի առնչությամբ: Մենք պատրաստ ենք օգնություն տրամադրել՝ շարունակելու աշխատանքը, որպեսզի Հաիթին մնա անվտագ երկիր»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ նա ևս հիվանդանոցում կնքել էր մահկանացուն: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին: