
Կորոնավիրուսի նոր՝ վարակելու ավելի բարձր ցուցանիշ ունեցող տարբերակները հաղթում են պատվաստանյութերի դեմ պայքարում, քանի որ աշխարհում պատվաստանյութերի դեղաչափերի բաշխման տեսանկյունից հավասարություն չկա: Այս մասին Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Փեդրոս Գեբրեյեսուսը:
«Կորոնավիրուսի տարբերակներն այս պահին հաղթում են պատվաստանյութերի հետ մրցավազքում՝ դեղաչափերի բաշխման հարցում աշխարհում առկա անհավասարության հետևանքով: Դա նաև սպառնալիք է համաշխարհային տնտեսական վերականգնմանը»,- նշել է նա: