Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում Միացյալ Նահանգների դեսպանատունը կասեցրել է աշխատանքը: Այս մասին հայտնում է դեսպանատան կայքը:
«Անվտանգության ոլորտում ներկա իրավիճակի հետ կապված ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի՝ այդ թվում և հյուպատոսական ծառայությունների համար»,- հայտնել են դեսպանատնից՝ կոչ անելով խուսափել դեսպանատան շրջան այցելելուց:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ նա ևս հիվանդանոցում կնքել էր մահկանացուն:
Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը կոչ է արել երկրի բնակչությանը պահպանել հանգստություն: Առաջիկա ժամերին նա հայտարարությամբ դիմելու է Հաիթիի քաղաքացիներին: