Friday, 09 06 2023
Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին
Ամփոփելով հետմիջօրեն Արթուր Աղաբեկյանի և Վոլոդյա Մուշեղյանի հետ
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին
Թիկնապահն ու վարորդը օժանդակել են Միհրան Պողոսյանին 44 մլն․ դրամ հափշտակել
Չինական ընկերության տնօրենի տեղակալի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները. Քերոբյան
18:40
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն
18:37
Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
18:33
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 9, 2023
18:30
Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժառանգության մասին. ուշագրավ կոչ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ

Սերժ Սարգսյանը ռուսական Սպուտնիկ գործակալությանը հոդված է տրամադրել, որտեղ անդրադարձել է Կազանի գործընթացին և դրա տապալմանը: Սարգսյանը թեմային անդրադարձել է տասը տարի անց: Ըստ էության, հոդվածում շարադրված է այն, ինչը այս կամ այն կերպ, տարբեր մասերով, Սարգսյանը ասել էր իր նախագահության ընթացքում, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո: Հրապարակված հոդվածում հատուկ ուշադրության արժանի է թերևս երկու դրվագ:

Նախ, Սերժ Սարգսյանը որոշել է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից իրեն մնացած ժառանգությանը: Նա որոշել է համեմատել Կազանի փաստաթուղթը այսպես ասած մադրիդյան փաստաթղթից, որ մնացել էր Ռոբերտ Քոչարյանից: Մադրիդյան սկզբունքները ներկայացվել են կողմերին 2007 թվականի նոյեմբերի վերջին, Մադրիդում, որտեղ ԵԱՀԿ արտգործնախարարների հավաք էր: Այլ կերպ ասած, մադրիդյան փաստաթուղթը Ռոբերտ Քոչարյանը որպես բանակցային հիմք ընդունել է իշխանությունը կամ նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանին թողնելուց 4-5 ամիս առաջ: Այդ առումով, առիթ եմ ունեցել տարբեր հոդվածներով դիտարկելու, թե ինչո՞ւ երկրորդ նախագահը չօգտվեց իր այսպես ասած «կաղ բադիկ»՝ այսինքն հեռացող նախագահ լինելու հանգամանքից և չհրաժարվեց մադրիդյան փաստաթուղթը, մադրիդյան սկզբունքները ընդունելուց, շահելով ժամանակ և թողնելով դա արդեն նոր նախագահին:

Սերժ Սարգսյանն իր հոդվածում անդրադառնալով Կազանի և Մադրիդի այսպես ասած տարբերությանը, նշում է. «2007 մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով: Միևնույն ժամանակ հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975 թվականի խորհրդատվական եզրակացությանը, ինչքը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արրևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պնդում էր, որ պլեբիսցիտը երբեք չի կարող իրավական ուժ ունենալ»: Սարգսյանը շարունակում է, որ Կազանում արդեն ոչ միայն չկար հղում Արևմտյան Սահարային, այլևս ամրագրված էր, որ Արցախի կարգավիճակը կորոշվի Արցախի բնակչության հանրաքվեով և այն կունենա իրավական պարտադիր ուժ: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը Կազանի պլանի ձախողման տասնամյակի առիթով հոդված հրապարակում, որտեղ հարկ է համարում ընդգծել Ռոբերտ Քոչարյանի թողած վատ ժառանգությունը և այն, որ ինքը բարելավել է այն: Ընդ որում, ակնառու է, որ ընդհանրապես Կազանի պլանի մասին խոսելու համատեքստում թերևս կարիք չկա համեմատել այն 2007 թվականի փաստաթղթի հետ, և համեմատությունը վկայում է, որ հոդվածի բուն նպատակը կամ մոտիվը գուցե հենց այդտեղ է: Ռոբերտ Քոչարյանը հարկ կհամարի՞ անդրադառնալ Սերժ Սարգսյանի այդ հոդվածին, պատասխանելով նրան թողած ժառանգության մասին թափանցիկ ակնարկին:

Մյուս հանգամանքը, որ արժանի է ուշադրության, հոդվածում Սերժ Սարգսյանի կոչն է միջազգային հանրությանը՝ չճանաչել Արցախի դեմ պատերազմի արդյունքը: Բանն այն է, որ չճանաչել արդյունքը, չի նշանակում լոկ չճանաչել Հադրութի, Շուշիի և անվտանգության գոտիների թուրք-ադրբեջանական օկուպացիան: Ի վերջո, դա պատերազմի արդյունքի մի մասն է միայն և հազիվ թե քաղաքական փորձառությամբ Սերժ Սարգսյանը արդյունք ասելով չպատկերացնի դրա ամբողջ ռազմա-քաղաքական տողատակը, որտեղ բուն շերտը ռուս-թուրքական ձևաչափն է և դրանով պարտադրված ռեգիոնալ նոր իրողությունը: Փաստորեն, Սերժ Սարգսյանը ռուսական գործակալությանը տրամադրած հոդվածում կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել ռուս-թուրքական ձևաչափը: Հատկանշական է, որ հոդվածը նախորդում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում