ՀԱՊԿ-ը, ըստ էության, մերժեց Հայաստանին՝ նշելով, որ Հայաստանի հարավում իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին և համարվում է «սահմանային միջադեպ»: Հայաստանի արձագանքը չուշացավ. մասնավորապես, ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի և Նարինե Դիլբարյանի հետ: