
Բժիշկները դադարեցրել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինֆուզիոն թերապիան: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հռոմի պապի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին: Օրերս Հռոմի պապն ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն էր տարել հաստ աղիի վրա: Նշվում է, որ հետվիրահատական շրջանն անցնում է բավարար, Հռոմի պապը շարունակում է «կանոնավոր սնվել»:
«Վերջնական հիստոլոգիական հետազոտությունը հաստատել է դիվերտիկուլյար ստենոզ», – գրված է հաղորդագրությունում:
Երկուշաբթի օրը Բրունին հաղորդել էր, որ կաթոլիկների առաջնորդը հիվանդանոցում կանցկացնի մոտ 7 օր, եթե բարդացումներ չլինեն:
84-ամյա Ֆրանցիսկոս պապը վիրահատությունը լավ է տարել: Նա գտնվում է Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստացել նաև նախորդ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը:
Չնայած Ֆրանցիսկոս պապի մոտ դեռ երիտասարդ տարիներին հեռացվել է թոքի մի հատվածը, սակայն նա քաջ առողջություն ունի: Նա առաջիններից մեկն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ ամերիկյագերմանական Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութով: