Wednesday, 24 04 2024
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Նամահվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքները որևէ կերպ հակաթուրքական բնույթ չեն կրում. Որոշ ուժեր փորձում են այդպես ներկայացնել. Վասաձե

«Առաջին լրատվական»ի հարցերին պատասխանել է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Վրաստանում չեն դադարել Նամահվանի ՀԷԿի կառուցման դեմ բողոքները, որոնք հակաթուրքական բնույթ են ստացել։ Ինչի՞ սա կհանգեցնի։

Նամահվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքները որևէ կերպ չեն կրում հակաթուրքական բնույթ: Իրենք՝ բողոքի ակցիաների կազմակերպիչները կտրականապես  հերքում են հակաթուրքական ուղղվածությունը, առավել ևս, որ ներդրող ընկերությունը թուրք-նորվեգական է: Այլ բան, որ որոշակի ուժեր փորձում են այս թեման դարձնել հակաթուրքական: Նույն ուժերը փորձում են քաղաքացիական ազատությունների հասկացությունը փոխարինել ԼԳԲՏ ակտիվիզմով և անգամ դիմում են բռնության: Դրանք լուսանցքային խմբեր են: Իսկ բողոքի ակցիաները պետք է ավարտվեն նրանով, որ ընկերության կնքած պայմանագրերը պետք է հրապարակայնացվեն, պետք է ևս մեկ անգամ անցկացվի բնապահպանական փորձաքննություն և հանվեն բոլոր հարցերը: Այլ կերպ հնարավոր չէ:

Որքանո՞վ ստեղծված իրավիճակը բացասական անդրադարձ կունենա Վրաստանի տուրիզմի վրա։

Եթե դուք հարցնում եք երեկվա իրադարձությունների մասին, ապա չեմ կարծում, թե լրջորեն կազդեն տուրիզմի վրա: Նախ,  դրանք կրում են լոկալ բնույթ, երկրորդ, մարդիկ, որոնք ուզում են այցելել Վրաստան, միևնույն է, կգան: Բացասական կողմեր ամեն տեղ էլ կան:

Վրաստանը բոլոր հարթակներից հայտարարում է տարածաշրջանում իր նոր դերի մասին։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս առումով, այդ թվում նաև հայ գերիների վերադարձի հարցում:

Ես չեմ կարծում, որ դա Վրաստանի դերն է, ավելի շուտ դա ԱՄՆ-ի հայտն էր՝ Վրաստանի հետ գործընկերությամբ: Վերջերս նմանատիպ փոխանակում տեղի ունեցավ Ռուսաստանի միջնորդությամբ: Այնպես որ, Երևանի և Բաքվի իշխանություններն ունեն ընտրություն:

Կարելի՞ է ասել, որ հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել:

Անկեղծ ասած, ես չեմ տեսնում այդ նոր մակարդակը: Մեր միջև կայուն, բարիդրացիական հարաբերություններ են: Մենք հարգում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեր բիզնեսները վատ չեն համագործակցում, թեև կարող էր ավելի լավ լինել: Մոտ ապագայում մեր հարաբերություններում բեկումնային պահեր ես չեմ տեսնում: Տարածաշրջանի վերաֆորմատացվում է: Այնպես որ պետք է պահպանել այն, ինչ կա և շարժվել առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում