
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 606 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. օրական 5,49%, վերջին 14 օրը –3,01%, վերջին 7 օրը –3,68%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 371 293 դեպք: Ապաքինվել է ևս 591 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 355 718:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, ընդհանուր՝ 5 383:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 272 810 մարդ, օրական՝ 3 667: