Friday, 01 12 2023
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը
Հայաստանին մերժելու և Ռուսաստանի հավաքականն ընտրելու «խերը»
Արոնյանի անկումը ԱՄՆ-ի դրոշի ներքո․ Նոր սուպերգրոսմայստեր հայկական շախմատում

Եվրո-2020․ Ինչպես Իտալիային տրվեց 6-րդ հաղթանակը․․․

Իտալիայի ազգային Եվրո-2020-ի եզրափակչում է։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ առավելության հասնելով Իսպանիայի նկատմամբ։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչ խաղի առաջին կեսին Իսպանիան առավելություն ուներ և լուրջ անհանգստացնում էր Իտալիայի հավաքականի դարպասապահին` Դոնարումային: Իտալիան կարողանում էր արագ հակագրոհել: Վիճակագրությամբ Իսպանիան 61/39 հարաբերակցությամբ առավելություն ուներ:Երկրորդ կեսի մեկնարկին Իտալիան օգտագործեց իր առաջին իսկ հնարավորությունը: Դարպասապահի սկսած գրոհը դիպուկ հարվածով ավարտեց Ֆեդերիկո Կիեզան: Բաց թողած գնդակից հետո Իսպանիան ահռելի ուժերով նետվեց գրոհների և փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան վերականգնեց հաշվի տարբերությունը:Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս ընտրանիները չիրացրեցին իրենց հնարավորությունները:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները: «Հպարտ ենք, որ կարողացանք այսպիսի ուրախություն պարգևել իտալացիներին: Ունենք ևս մեկ հանդիպում, և ցանկանում ենք անել հնարավոր ամեն բան: Գիտեինք, որ ստացվելու է շատ ծանր հանդիպում, քանի որ գնդակի վերահսկման առումով Իսպանիան լավագույնն է: Նրանք խնդիրներ առաջացրին մեզ համար: Փորձում էինք գոլ խփել կամ գոլային պահ ստեղծել, երբ ունենում էինք այդպիսի հնարավորություն: Ստացվեց շատ բաց հանդիպում: Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, և ձգտում էինք անել դա մինչև վերջին վայրկյանը: Հետխաղյա 11 մետրանոցները վիճակախաղ է: Իրոք, խոնարհվում եմ Իսպանիայի հավաքականի առջև, դա հրաշալի թիմ է»,- խաղից հետո ասել է Մանչինին: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրկեի կարծիքով իր հավաքականի պարտության հիմնական պատճառը ստեղծած հնարավորությունները չիրացնելն էր․ «Եթե ցանկանայի գնահատել իմ խաղացողների խաղը, ապա կասեի, որ նրանք արժանի են գերազանց գնահատականի: Կարծում եմ՝ նրանք հրաշալի էին: Միայն կարող եմ գովեստի խոսքեր ասել նրանց հասցեին: Հիմա պետք է հանգստանանք:Այս խաղում մեզ չբավականացրեց գոլային պահերի իրացումը, ունենցանք հրաշալի հնարավորություններ: Խաղացողները շատ լավ կատարեցին մեր առաջադրանքները: Պրոֆեսիոնալ սպորտում հարկավոր է սովորել հաղթել ու պարտվել արժանավայել կերպով: Այդ պատճառով ցանկանում եմ շնորհավորել Իտալիային: Իսկ մենք կվերադառնան Իսպանիա՝ գիտակցելով, որ մրցաշարի լավագույն թիմերից էինք: Ցանկանում եմ այսպիսի ուժեղ թիմով մեկնել նաև աշխարհի առաջնությանը, սակայն ով գիտի՝ ինչ կլինի ապագայում»։ Էնրիկեն խոսել է նաև Ալվարո Մորատայի մասին, ում չիրացրած 11 մետրանոցի պատճառով Իտալիան հաղթանակ տարավ։

«Մորատայի մկանները ցավում էին, բայց նա անկախ ամեն ինչից ուզում էր հարվածել։ Դա մարդկային առումով շատ բանի մասին է խոսում։ Նա շատ կարևոր խաղացող էր մեզ համար այս մրցաշարում»,- նշել է իսպանացի մասնագետը։ Այո, Իսպանան երեկ լավ հանդիպում անցկացրեց։ Ի տարբերությունը նախորդ մրցավեճերի իսպանացիների գրոհներն անհամեմատ ավելի սուր էին և բազմաբովանդակ։ Իսպանիան գնակ էր պահում փորձելով այսպես ասած մաշեցնել մրցակցին։ Ի տարբերություն նախորդ հանդիպումների կերպարանափոխվել էր նաև Իտալիայի հավաքականը։ Հավակնոտ և գեղեցիկ խաղ դավանող թիմը խաղաց պաշտպանվողական ֆուտբոլ հույսը դնելով հակագրոհների վրա։ Հանդիպման ընթացքում Մանչինին փորձում էր տակտիկական վերադասավորումներ կատարել, որն իրեն արդարացեց մասամբ։ Պասիվ էր կենտրոնական հարձակվողի դիրքը, որտեղ խաղացին Իմոբիլեն և Բելոտին։ «Սա իմ երբևէ անցկացրած ամենադժվար հանդիպումն է: Ես շնորհավորում եմ Իսպանիային այն բանի համար, ինչ նրանք ցույց տվեցին այսօր: Բայց Իտալիայի այս թիմը հերթական անգամ ցույց տվեց իր վճռականությունն ու դժվար պահերը հաղթահարելու ունակությունը: Մնացել է ևս մեկ քայլ: Ընդամենը մեկ քայլ… Այն, ինչ մենք անում ենք, անհավանական է, բայց մենք չպետք է կանգ առնենք այստեղ: Մենք եզրափակչում ենք, որը տեղի կունենա 5 օրից, և մեզ անհրաժեշտ է նույն անձնազոհությունը` այսքան տարի անց այս գավաթը տուն բերելու համար», խաղից հետո ասել է Իտալիայի հավաքականի առաջատարներից Լեոնարդո Բոնուչին։

Ինչևէ, Իտալիայի հավաքականը փայլուն հաջողությունից զատ նաև նոր տպավորիչ ցուցանիշ սահմանեց։ Մասնավորապես, 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ։ Եզրափակիչ հանդիպումը Իտալիան կանցկացնի հուլիսի 11-ին մրցելով այսօր կայանալիք Դանիա-Անգլիա զույգի հաղթողի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում