
Ֆլորիդայի Սերֆսայդ քաղաքում փլուզվածշենքի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին երեքշաբթի` հուլիսի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մայամի-Դեյդ շրջան ղեկավար Դանիելա Կավան, հաղորդում է AP News-ը:
«Չնայած անձրևին և եղանակային այլ դժվար պայմաններին, մենք դուրս բերեցինք (փլատակներից. – Խմբ.) ևս չորս զոհերի մարմիններ: Ընդհանուր հաստատված զոհերի թիվը այժմ 36 է », – ասել է Կավան:
Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին: 12 հարկանի բնակելի շենքի մասնակի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 24-ի գիշերը: Իշխանությունները դեռ չեն պարզել փլուզման պատճառները: Փլուզման հաջորդ օրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: