7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածու Լուսինե Բադալյանի կարծիքով՝ այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հեղափոխությունը չի պարտվել, թեև համակարծիք է, որ առաջին տպավորությունը հակառակի կասին է։ Բադալյանը նշում է՝ խորհրդարան անցած ընդդիմությունը անձնական դաշտից այն կողմ չի գնում, չունի քաղաքական օրակարգ, բայց լավատես է։ Հարցին, թե ինչպես է գնահատում ՍԴ կողմից ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքական որոշման հնարավորությունը, արձագանքում է․ «ՍԴ-ի կողմից քաղաքական որոշում կայացնելը գնահատում եմ 50/50»։