ԲԴԽ աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին, նրան կփոխարինի լրագրող Լիլիթ Շաբոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Խաչատրյանը։
«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել:
Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am –ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:
Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:
Շնորհավորում եմ նաև մեր գեղեցկուհի գործընկերուհուն պետական ծառայության անցնելու կապակցությամբ: Լիլիթ Շաբոյան, բարի ծառայություն եմ մաղթում»,֊գրել է Խաչատրյանը։