Հուլիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225801 դեպք, որոնցից 217303-ն առողջացած, 4531-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1101 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1215373 թեստավորում: Երեկ կատարվել է 6086 թեստավորում։
Այսպիսով` հուլիսի 7-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 140 նոր դեպք, 1 մարդ մահացել է։