Wednesday, 17 08 2022
Հրշեջները մարել են Եղվարդում բռնկված հրդեհը
23:00
Իրանում ջրհեղեղի զոհ է դարձել 100 մարդ
22:45
Իրանը պատրաստ է ԱՄՆ հետ գերիների փոխանակում իրականացնել
Երևանն այս մասշտաբի դեպք չէր տեսել, բայց ԱԻՆ-ը պատրաստ էր նման աղետի
22:21
ՌԴ բանակն ամեն օր 40-ից 60 հազար զինամթերք է ծախսում. Ուկրաինայի ԳՇ պետ
Ցնցումները առջևում են, պետք է պատրաստվել. շտապ քաղաքական երկխոսություն է պետք
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում միկրոավտոբուս է այրվել
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունից մահացած անմեղ զոհերի
Վահան Քերոբյանը ծաղիկներ է խոնարհել պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին
21:24
Էրդողանը մեկնում է Ուկրաինա
Այս գիշեր որոնողական աշխատանքներ չեն լինելու. ԱԻՆ խոսնակ
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
20:50
Իսրայելը հայտարարել Է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար վերականգնման մասին
20:40
Ինչո՞ւ Զելենսկին չի զգուշացրել ուկրաինացիներին պատերազմի սկսվելու մասին
20:30
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն
20:20
Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը
20:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը
19:20
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչեւ 10,1 տոկոս
19:10
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները
ՌԴ դեսպանատան կողմից անհասկանալի վարք է մեր ողբերգության ֆոնին
Իրան-Արևմուտք. Վաշինգտոնի որոշումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր՝ մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան

Քննչական կոմիտեն բացահայտել է տարեց կնոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհին 2021թ. հուլիսի 5-ին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, համագյուղացին տանից իրեն քաշելով հանել է բակ, հարվածել իրեն, փորձել է խեղդել, որի ժամանակ պոկել է ոսկյա ականջօղերը, ոսկյա կախազարդը, դանակով վնասել ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Տարեց կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատամանրաթելային, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ. իրեղեն ապացույցների մի մասը հայտնաբերվել է:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վաղաշեն համայնքի բնակիչը ձերբակալվել է՝ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ, սպարտային գլխարկ և բժշկական դիմակ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում