Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Պարեկային ծառայությունը սկսում է աշխատանքը

Ոստիկանության պարեկային ծառայությունը հուլիսի 7-ից սկսում է իր աշխատանքը: Վերապատրաստված պարեկային 700 ծառայող առաջին անգամ դուրս են եկել Երևանի փողոցներ հասարակական անվտանգությունը ապահովելու համար:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը նշեց, որ շատ պատասխանատու օր է իրենց համար, քանի որ և պարեկային ծառայության փիլիսոփայությունը և պարեկային ծառայության առջև դրված խնդիրները հիմնովին տարբերվում են այն խնդիրներից, որոնք մինչև այժմ ոստիկանության արտաքին ծառայությունները իրականացրել են:

«Եվ անձնակազմը, և ղեկավար կազմը ունեն պատասխանատվության շատ մեծ զգացում: Հստակ պատկերացնում ենք, թե ինչ է մեզանից սպասում հասարակությունը և առհասարակ ինչ խնդիր ունենք լուծելու և կարճաժամկետ, և երկարաժամկետ կտրվածքով: Պարեկային ծառայողները լինելու են ամեն տեղ, անելու են ամեն ինչ` այն, ինչ վերաբերվելու է հասարակության անվտանգության ապահովմանը: Պարեկները շրջելու են և հետիոտն խմբերով, և ավտոմեքենաներով, կարգավորելու են պիկ ժամերին Երևան քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը»,- ընդգծեց Ումրշատյանը:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը բարձր է գնահատում պարեկային ծառայողների պատրաստվածության մակարդակը, որոհետև այն ծրագրերը, որոնք անցել են 5 ամսվա ընթացքում, մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Արտասահմանյան գործընկերների կողմից հստակ չափորոշիչներ է սահմանված եղել, և մասնակիցները քննություններով ապացուցել են, որ արժանի են լինել պարեկային ծառայող»,- շեշտեց Ումրաշատյանը՝ հավելելով որ առայժմ Երևան քաղաքն է պարեկային ծառայության տիրույթում, սակայն ռազմավարության համաձայն` պարեկային ծառայությունը ընդլայնվելու է տարբեր մարզերում:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը կոչ արեց քաղաքացիներին փոխել վերաբերմունքը ոստիկանության արտաքին ծառայության հանդեպ, որովհետև ցանկացած պարեկ, ով կրում է պարեկի համազգեստը, ով անցել է դասընթացները, հստակ պատկերացնում է՝ ինչ խնդիրներ կան իր առջև դրված:

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցությունը համակարգող խորհրդական, Ոստիկանության բարեփոխումների համակարգող Ամալյա Հովսեփյանը պատմեց, որ պարեկային ծառայության ներդրման գործընթացը սկսվել է 2020 հունվարից, երբ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել էր, որ պետք է ոստիկանությունում իրականացվեն համակարգային և առանցքային փոփոխություններ: Ըստ նրա` խոսքը ոչ թե զուտ որոշակի անուններ, կառուցվածքներ, ստորաբաժանումներ փոխելու, այլ հենց բովանդակային փոփոխությունների մասին էր:

«Մեր հասարակարգը, հասարակության պահանջմունքները և պահանջները փոխվել են, սակայն,այդուհանդերձ, մինչ օրս ոստիկանությունը շարունակում էր տրամադրել հին, խորհրդային հասարակարգին բնորոշ ծառայություն, ինչը չէր համապատասխանում մեր այսօրվա կարիքներին: Փոփոխությունը սկսվեց հենց այստեղից: Իհարկե, բավականին լուրջ և երկարատև գործընթացներ անցնելով` լինի իրավական դաշտում փոփոխություններ և նոր օրենսդրական նախաձեռնություններ, կառուցվածքային ստորաբաժանումներում փոփոխություն, մարդկանց ներգրավման հետ կապված փոփոխություններ, այդուհանդերձ, փոփոխությունը մեկն է` ունենալ քաղաքացուն միտված, քաղաքացուն հարգող, քաղաքացու կարիքները բավարարող և ծառայություն մատուցող ոստիկանություն: Դա այսօրվա պարեկային ծառայությունն է, որը հուլիսի 7-ից տեսնելու ենք Երևանի փողոցներում»,- ընդգծեց Հովսեփյանը:

Խոսելով պարեկային ծառայության ներդրման գործընթացների մասին` Հովսեփյանը նշեց, որ բավականին համընդգրկուն էր և համակարգային. միայն համազգեստն ու ավտոմեքենան չէր փոխվում, փոխվում էր ծառայության ամբողջ փիլիսոփայությունը և տրամաբանությունը, իսկ դրա համար անհրաժեշտ էր «նոր արյուն» ներգրավել:

«Մենք ուղղակի չենք վերցրել հին ճանապարհային ոստիկաններին կամ պարեկապահակետային ծառայությունը և նոր համազգեստ հագցրել և բերել այստեղ: Գործընթացը նորովի սկսվեց հենց նոր ծառայողների ներգրավումից. կատարվեց բաց հայտարարություն` յուրաքանչյուր քաղաքացի, ով բավարարում էր այդ շատ մինիմում պահանջներին կարողացավ դիմել: Մոտ 2500 դիմորդները 770 տեղի համար անցան չորս փուլից բաղկացած թեստավորում` IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության թեստեր, անհատական հարցազրույցներ, և այդ ամենի արդյունքում ունեցանք 770 ընտրված մարդիկ, ովքեր հինգ ամսից ավել անցան այնպիսի վերապատրաստման կուրս, որ Հայաստանում երբևէ որևէ կառույց չի ունեցել: Բավականին խիստ ուսուցման արդյունքում ունեցանք 10 տոկոս հերթական փուլ չանցնողներ»,- հավելեց Հովսեփյանը:

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցությունը համակարգող խորհրդականը հայտնեց, որ ամբողջ վերապատրաստումները և ուսուցումը իրականացվել է միջազգային գործընկերների մասնակցությամբ:

«Այսօր պարեկային ծառայությունը իր ուսուցման և հմտությունների մակարդակով համապատասխանում է աշխարհի լավագույն և ամենաարդյունավետ ստանդարտներին: Բնականաբար, գործընթացը հեշտ չէր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից, քանի որ բավականին ծախսատար գործընթաց էր թե ժամանակի, թե մարդկային ռեսուրսների, և թե հենց նյութատեխնիկական հագեցվածության տեսանկյունից: Այս առումով թե Կառավարությունը, և թե մեր միջազգային գործընկերները շատ բարի գտնվեցին մեզ տրամադրելու այն ամբողջ կազմը, որն անհրաժեշտ էր ծառայությունը բարձր որակով սկսելու և հետագայում պահպանելու տեսանկյունից:
Պայմանավորվածությունը այսպիսին էր. եթե ուզում ենք միջազգային գործընկերներ ներգրավվել, պետք է նաև մեր կառավարության պատրաստականությունը հայտնենք և ցույց տանք: Հետևաբար, նաև պետբյուջեում որոշակի գումարներ նախատեսվեցին ու նաև միջազգային դոնոր կազմակերպությունները օգնեցին, որ ունենանք այսօր նյութատեխնիկական տեսանկյունից հագեցված պարեկային ծառայություն: Ընդհանուր միայն պարեկային ծառայության մեկնարկը 12-13 միլիոն դոլար է կազմում»,- շեշտեց Հովսեփյանը՝ նշելով, որ այդ գործընթացում նյութատեխնիկական հագեցվածությունը ինքնանպատակ չէր, քանի որ զուտ գեղեցիկ շղարշի համար չէր արված այն, այլ յուրաքանչյուր ատրիբուտ, որը կա պարեկային ծառայողի վրա, ունի իր նպատակը` պաշտպանել քաղաքացուն, պաշտպանել հենց պարեկային ծառայողին և լավագույնս ապահովել հասարակական անվտանգությունն ու քաղաքացիների ապահովությունը:

Դոնոր կազմակերպություններից նախարարության հետ հիմնականում աշխատել է ԱՄՆ-ի կառավարությունը, ԱՄՆ-ի դեսպանությունը Հայաստանում և համապատասխան կառույցները, սերտ համագործակցել են Եվրոպական Միության հետ, միևնույն ժամանակ համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Հովսեփյանը հայտնեց, որ ուսումնասիրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպական Միության ավելի քան 10 անդամ պետության, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի փորձը, որոնք բավականին նմանություններ ունեին Հայաստանի հետ:

«Մինչև պարեկային ծառայության մեկնարկը և այդ նախապատրաստական փուլում, երբ դեռևս ռազմավարությունն էր մշակվում, ուսումնասիրել ենք ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպական Միության ավելի քան 10 անդամ պետության փորձը, բայց, հասկանալով, որ այդ բավականին զարգացած երկրները, որտեղ պարեկային ծառայությունը նվազագույնը 50-60 տարի է արդեն գործում է, և իրենք այլ խնդիրներ ունեն լուծելու, մենք մտածեցինք նաև, որ պետք է ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք նոր են անցել պարեկային ծառայությանը: Խորքային ուսումնասիրվել է Ուկրաինայի, Վրաստանի փորձը, որոնք մենթալիտետի տեսանկյունից բավականին նմանություններ ունեին Հայաստանի հետ և նաև թարմ էր փորձը, կարող էինք իրենց քաղած դասերից վերցնել համապատասխան եզրահանգումներ և գոնե չկրկնել նույն սխալները, ինչ իրենք են արել: Իհարկե, մենք կունենանք մեր սխալները, որոնք մշակութային են, մենթալիտետային, լոկալ են` յուրաքանչյուր նոր նախաձեռնությունը ունենում է իր բացթողումները»,- նշեց Հովսեփյանը:

Պարեկային ծառայության հետ մեկտեղ գործելու է նաև մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնը: Քաղաքացին այլևս չպետք է զանգի տարբեր համարներով իր տարբեր խնդիրներին լուծումներ տալու համար:

« Օրինակ, եթե կա ընտանեկան բռնության դեպք, ճանապարհատրանսպորտային պատահար, երեխայի հետ կապված խնդիր կա և այլն, յուրաքանչյուր հարցով քաղաքացին զանգում է «1-02» համարով ու այդ կենտրոնից ստանում է այն ամբողջ աջակցությունը, որն անհրաժեշտ է»,- եզրափակեց Հովսեփյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում