Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Դա ոչ թե սահմանային միջադեպ է, այլ ագրեսիա Հայաստանի նկատմամբ. Կոլերովը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Քաղաքական վերլուծաբան, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Կոլերովի կարծիքով՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ է այն հարցում, որ ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ տարածք ոչ թե «սահմանային միջադեպ է», այլ հարձակում, ագրեսիա Հայաստանի նկատմամբ:

«Անշուշտ, դա հարձակում է, դա ագրեսիա է՝ առանց որևէ կասկածի: Սակայն այդ հարձակման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Այն գծված է ինչ-որ մեկի ուղեղում, ինչ-որ մի թղթի վրա, սակայն ո՛չ սահմանագծում է արվել, ո՛չ սահմանազատում: Կանոնավոր սահման գոյություն չունի: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ է՝ դա հարձակում է, դա ագրեսիա է Հայաստանի նկատմամբ», – նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին իրեն ագրեսիայից պաշտպանելու խնդրանքով, ապա պետք է ցույց տա՝ իր սահմանը, սահմանապահներին, սահմանագիծը, ուղեկալը, սահմանային հենակետերը: «Բայց այդ կանոնավոր սահման առայժմ գոյություն չունի», – մեկնաբանեց Մոդեստ Կոլերովը:

Հայաստանի ղեկավարությունը մայիս ամսին էր հայտարարել, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք մի քանի ուղղություններով:

Մայիսի 12-ին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին վարչապետի պաշտոնական Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նույն օրը առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Հաջորդ օրը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժին հաջողվել է առաջխաղացում ունենալ ևս երկու ուղղություններով՝ Սիսիանի և Վարդենիսի:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման կապակցությամբ:

Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿին: ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿի կանոնադրության 51-րդ հոդվածի:

Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներթափանցելուն, լրագրողների հետ զրույցում ասել է, թե «ըստ էության՝ գործ ունենք սահմանային միջադեպի հետ»:

Հուլիսի 5-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ մտահոգություն հայտնելով գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում