Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պարեկային ոստիկանները Երևանում ծառայության են դուրս եկել․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել պարեկային ոստիկանության գործունեության մեկնարկի մասին և կից լուսանկարներ հրապարակել։

«Դիմավորե՛ք պարեկային նոր ծառայողներին:

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։

2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020 թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։

Ռազմավարությամբ նախանշվեցին մի քանի կարևոր ուղղություներով փոփոխություններ՝ արտաքին ծառայության վերափոխում՝ նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ, Ոստիկանության զորքերի բարեփոխումներ, Ներքին գործերի նախարարության ձևավորում, հանրային ծառայությունների մատուցումը ոստիկանությունից նախարարությանը փոխանցում, Քրեական ու համայնքային ոստիկանության փոփոխություններ։

Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարեվարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։

Համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը հայտնեցին միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ընթացքում ցուցաբերեցին ավելի քան 5մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառեցին առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։

2020 թվականի դժվարությունները՝ համավարկը, պատերազմը, ավելի ամրապնդեցին հանրությանը ծառայող, դժվարին իրավիճակում մարդկանց օգնության հասնող, պրոֆեսիոնալ ու վստահելի արտաքին ծառայություն ձևավորելու մեր հավատն ու կամքը։

Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։

Բարեփոխումները շարունակվում են»,-գրել է Ռուստամ Բադասյանը և հավելել #ՆորՊարեկայինՈստիկանություն հեշթեգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում