ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ավարտել է Բելառուսի հետ ավիահաղորդակցության սահմանափակման ընթացակարգը, որը սկսվել էր մայիսի 23-ին Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպից հետո։
Նախարարությունը հուլիսի 6-ին պատրաստել է հրաման, որն արգելում է դեպի Բելառուս և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի վաճառքը, փոխանցում է TASS-ը։
Միևնույն ժամանակ հրամանով նախատեսված են բացառություններ այն թռիչքների համար, որոնք իրականացվում են ԱՄՆ ազգային շահերի շրջանակում, այդ թվում՝ մարդասիրական կամ ազգային անվտանգության նկատառումներով։