Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ըստ APA գործակալության, մտադիր է Բաքվում քննարկել Ադրբեջանի հետընտրական իրավիճակը: «Այցիս նպատակը Ադրբեջանի քաղաքական իրավիճակի ուսումնասիրումն է խորհրդարանական ընտրություններից հետո, հանդիպումները կառավարության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Անհրաժեշտ է տեսնել, թե ինչ եզրակացություններ կարելի է անել ընտրություններից հետո»,- լրագրողներին ասել է Սեմնեբին` Բաքու ժամանելուց հետո: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ինքը մտադիր է ծանոթանալ Եվրամիության կողմից Ադրբեջանում ժողովրդավարական համակարգի եւ ժողովրդավարական կուլտուրայի հետագա զարգացմանն աջակցելու ուղիներին: