
Հուլիսի 6-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: