Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիան մրցեց Իսպանիայի հետ:
Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Իսպանիան առավելություն ուներ, և լուրջ անհանգստացնում էր Իտալիայի հավաքականի դարպասապահին` Դոնարումային: Իտալիան կարողանում էր արագ հակագրոհել: Վիճակագրությամբ Իսպանիան 61/39 հարաբերակցությամբ առավելություն ուներ:
Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան օգտագործեց իր առաջին իսկ հնարավորությունը: Դարպասապահի սկսած գրոհը դիպուկ հարվածով ավարտեց Ֆեդերիկո Կիեզան: Բաց թողած գնդակից հետո Իսպանիան ահռելի ուժերով նետվեց գրոհների և փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան վերականգնեց հաշվի տարբերությունը:
Ի վերջո հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս ընտրանինները չիրացրեցին իրենց հնարավորությունները:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները: