
Այսօր COVID-19-ի դեմ դեղաչափ ստացել են նաև ԶԼՄ ներկայացուցիչները. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Հանրային պատվաստման ակցիայի նպատակը հասարակության լայն շրջանակին իրազեկելն է:
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումներն իրականացվում են անվաճր՝ 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։