Հայաստանը թևակոխել է հետնըտրական փուլ, միևնույն ժամանակ տարածաշրջանում իրադարձությունների պակաս չկա, ուշագրավ, հետաքրքիր զարացումներ, հանդիպումներ են տեղի ունենում: Թուրքիան ակտիվ դերակատարություն է ստանձնում Կենտրոնական Ասիայում, ինչի մասին տևական ժամանակ փորձագետները նախազգուշացնում էին, մասնավորապես Արցախի պատերազմից հետո: Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը լարվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, Աֆղանստանում իրավիճակն ապակայունանում է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սահմանային բախումների նախկին խորհրդային հանրապետություններում: Թուրքիան վերահսկելու է Քաբուլի օդանավակայանը: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Անկարան՝ այս անգամ ընդլայնվելով միջինասիական ուղղությամբ: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անահիտ Վեզիրյանի և արելագետ Արմեն Պետրոսյանի հետ: