Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

ՀԱՊԿ քաղաքական գլուխների շանտաժը Հայաստանի հանդեպ

Ադրբեջանցիները Վերին Շորժայի ուղղությամբ սահմանային դիրքերում հրահրել են հրաձգություն, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ թեթև վիրավոր: Մեր պատասխանի հետևանքով երկու վիրավոր ունեն հրաձգություն հրահրողները: Այդ տեղեկությունը հաստատել է Հայաստանի Գլխավոր շտաբը: Հատկանշական է, որ վերջին օրերին անփոփոխ, սակայն հանդարտ սահմանային իրավիճակի անդորրը ընդհատվում է ադրբեջանցիների նոր սադրանքով այն բանից հետո, երբ արդեն բավականին հայտնի և աղմկոտ հայտարարությունն է անում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա ասել էր, որ ՀԱՊԿ-ը չի միջամտում հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը, քանի որ չկա ագրեսիա, դա սահմանային միջադեպ է: Ասել կուզի, այն, որ ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջացել են Հայաստանի ինքնիշխան տարածք, դա ագրեսիա չէ, այլ միջադեպ: Զուտ ֆորմալ իմաստով Զասը գուցե նույնիսկ իրավացի է, սակայն բանն այն է, որ ռազմա-քաղաքական բլոկը չի կարող առաջնորդվել միայն ֆորմալություններով: Առավել ևս, որ Հայաստանն ու Հայաստանի հանրությունը ՀԱՊԿ-ից ոչ թե ուժային գրոհ են սպասում, այլ ընդամենը քաղաքական համարժեք դիրքորոշում, համարժեք հայտարարություն, որտեղ կարտացոլվի ՀԱՊԿ անդամի, ոչ թե դրա տարածք ներխուժած հակառակորդ և թշնամի պետության դիրքորոշումն ու շահը:

Մինչդեռ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անում է հայտարարություններ, որոնցում հստակ արտացոլվում է Ադրբեջանի շահը: Բաքվի արձագանքն էլ ըստ էության չի ուշանում, ադրբեջանցիները արագորեն ցույց են տալիս, որ հասկացել են Զասին, այդպիսով գուցե Երևանին ցույց տալով, որ նրա հայտարարություններից հետո այն աժիոտաժը, որ առաջացել է Երևանում, կարող է «թանկ նստել», հետևաբար ավելի լավ է լռել: Այլ կերպ ասած, Վերին Շորժայի ուղղությամբ միջադեպը գուցե հնարավոր է բնութագրել անգամ որպես Զասի հայտարարության հանդեպ Հայաստանում թե հասարակական, թե անգամ պաշտոնական դժգոհ արձագանքի հանդեպ շանտաժ, որ իրականացնում են ադրբեջանցիների ձեռքով: Սա մյուս կողմից նշանակում է, որ ՀԱՊԿ-ում, կամ դրա այսպես ասած քաղաքական գլուխներում՝ որովհետև Զասը մեծ հաշվով այդ կազմակերպության քաղաքական գլուխը չէ, այլ ունի ուրիշ կարգավիճակ, բավականին ռեալ են գնահատել Հայաստանի համարժեք քաղաքական քայլերի և ըստ այդմ ՀԱՊԿ փաստի առաջ դնելու հավանականությունը, ինչը փորձում են կանխել շանտաժով: Մինչդեռ, շանտաժի տրվելը հազիվ թե բերի հետագա ապահովության, ըստ այդմ Երևանը թերևս պետք է շարժվի հակառակ ճանապարհով, լրջորեն քննարկելով ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքի և հետագա քայլերի հարցը: Քայլեր, որոնք այդ կազմակերպությանը կամ դրա քաղաքական գլուխներին կստիպեն ի վերջո առերեսվել իրականությանն ու տալ Հայաստանի հանդեպ դիրքորոշման վերաբերյալ սպառիչ պատասխաններ: Դա այլ բան չի լինի, քան ՀԱՊԿ քաղաքական գլուխների ամոթալի ինքնախոստովանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում