Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Արտաքին պարտքի սպասարկման առումով դրամի արժևորումը դրական է, իսկ արտահանման առումով՝ բացասական

Դրամը վերջին ամիսներին կտրուկ արժևորվել է՝ շուրջ 7 տոկոսով, որը տնտեսության վրա երկակի ազդեցություն է թողնում: Մասնավորապես, օրերս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ դրամի արժևորումը բացասական է ազդելու արտահանման վրա, որն այս պահին բավական դրական արդյունքներ է գրանցել: Մյուս կողմից, սակայն մյուս կողմից այն դրական է ազդում ներմուծման վրա:

Որքանո՞վ է դրամի նման արժևորումը նպաստում տնտեսության զարգացմանը կամ խոչընդոտում այդ զարգացմանը: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, ով նշեց, որ այդ հարցը միանշանակ պատասխան չունի. «Թե դրամի արժեզրկումը, թե արժևորումը ունեն իրենց դրական ու բացասական կողմերը: Նախապես դժվար է գնահատել, թե դրամի արժևորումը գումարային առումով ինչ ազդեցություն կունենա: Դրական կողմն այն է, որ Հայաստանի պարտքի 75 տոկոսից ավելին արտարժույթով է, դրա սպասարկումը ևս արտարժույթով է: Այսինքն պետությունը դրամով հարկ է հավաքում, այդ հավաքված գումարը փոխակերպում է արտարժույթի և վճարում է պարտքի դիմաց: Այդ տեսանկյունից պետության համար ձեռնտու է, որ արտարժույթը էժան լինի: Եթե դու օրինակ, տարվա կտրվածքով կատարում ես 100 մլն դոլարի պարտքի սպասարկում, և դրամն արժևորվում է 10 դրամով, ապա ամեն մի 100 մլն դոլարի վճարման պարագայում 2-2,5 մլրդ դրամ խնայողություն ես անում: Դրական է նաև ներմուծման տեսանկյունից, քանի որ ներմուծվող ապրանքների գների աճը հնարավոր է լինում զսպել, ներմուծումն էժանանում է և գնաճային ճնշումը երկրում թուլանում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բացասական ազդեցությանը, ապա ըստ Քթոյանի դա այն է, որ արտահանումն է թանկանում. «Դրամի արժևորումը բերում է արտահանվող ապրանքների թանկացման, դրսում դրանց մրցունակության նվազման, քանի որ դրսում մեր ապրանքները թանկանում են:
Արժևորումը բերում է նրան, որ դրսից եկող տրանսֆերտների գնողունակությունը Հայաստանում նվազում է: Ասենք, եթե 100 մլն դոլարի տրանսֆերտ եկավ Հայաստան, եթե դոլարը էժանանում է, ապա տրանսֆերտ ստացող անձինք 2-2,5 մլրդ դրամի չափով ավելի քիչ գնողունակություն կունենան, այդ չափով պահանջարկը նվազում է»:

Բացի այդ, ըստ տնտեսագետի, կան նաև այլ ազդեցություններ, ասենք վարքագծի փոփոխությունը, որը գնահատման ենթակա չէ. «Օրինակ, փոխարժեքի տատանումը կարող է բերել դրամի նկատմամբ վստահության կորստի կամ ամրապնդման: Թե դա ինչ թվային ազդեցություն կունենա տնտեսության վրա, շատ դժվար է գնահատել;
Այսինքն կամայական պարագայում ցանկացած տնտեսական գործընթաց ունի երկկողմ էֆեկտ: Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ ժամանակահատվածում գերակայությունը որն է:

Եթե կարճաժամկետ առումով խնդիրը պարտքի սպասարկումն է, այդ առումով արժևորումը միգուցե դրական է: Եթե գերխնդիր ունենք խթանելու արտահանումը, այս պահին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ակտիվ սեզոն էր, ու այս պարագայում դրամի արժևորումն այնքան էլ դրական չի կարող լինել»,-ընդգծեց տնտեսագետը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում