Ընտրություններից հետո ամենահարմար ժամանակն է, որպեսզի նման խոսակցության մեկնարկ տայինք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը՝ ամփոփելով օրերս Լոս Անջելեսի հայ համայնքի հետ իր ունեցած հանդիպումը:
Նրա խոսքով՝ պատերազմից հետո շատ կարևոր էր վերականգնել Սփյուռքի հավատը. «Այս ծնկած վիճակից պետք է դուրս գանք Սփյուռքի օգնությամբ»: