
Թուրքիայում առաջին անգամ արձանագրել են կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակման երեք դեպք, հուլիսի 6-ին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
«Դելտա պլյուս» (շտամով հիվանդության դեպքերն) արձանագրվել են երեք մարդու մոտ երեք տարբեր նահանգներում: Նահանգներց մեկն Ստամբուլն Է, Անկարայում դեպքեր չկան: Հիվանդացածները պատվաստված չեն, նրանց ընդհանուր վիճակը նորմայում Է»,- ասել Է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարը:
Քոջայի խոսքով հանրապետությունում նաեւ դիտվում Է «դելտա» շտամով վարակման դեպքերի անշեղ աճ»: «Նահանգների թիվը, որտեղ արձանագրվել են այդ շտամով հիվանդության դեպքեր, հասել Է 30-ի»,- հավելել Է նա:
Կորոնավիրուսը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել Է անցյալ տարվա մարտի 10-ին տեղացի բնակչի մոտ, որը վերադարձել Էր Եվրոպայից:
Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել Է 5,440 միլիոնը, մահացել Է 49 874 մարդ, ապաքինվել՝ 5,310 միլիոն հիվանդ: Թուրքիան հունվարի 14-ին ձեռնամուխ Է եղել կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստման ռուսական «Սպուտինկ V», Sinovac Biotech-ի արտադրության չինական CoronaVac, ինչպես նաեւ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութերի միջոցով:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է ավելի քան 53 միլիոն մարդ, նրանցից պատվաստանյութի առաջին բաղադրիչն ստացել Է 36 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: