«Ан-26-ի վթարի հավանական պատճառը ուժեղ քամին է եղել, որը հարվածել է ինքնաթիռի կողային մասից»,- հայտնել է Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության տնօրեն Սերգեյ Գորբը: Նա նշել է, որ հետաքննությունը կպարզի պատճառը, առայժմ դա նախնական վարկած է: Տեղում աշխատում են մասնագետները, փնտրվում են զոհերի աճյունները:
Ավելի վաղ LifeShot տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Կամչատկայի Պալանա գյուղից 3.8 կմ հեռավորության վրա ինքնաթիռի վթարի հավանական պատճառը եղել է ժայռին բախվելը:
Ինքնաթիռի ուղևորների հետ կապը կորել էր հուլիսի 6-ի առավոտյան: Ինքնաթիռում 28 ուղևոր է եղել, նրանց թվում նաև 6-հոգանոց անձնակազմը: Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա թռչող ինքնաթիռի վայրէջքի պահին եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել: