ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ՀԱՊԿ-ի կեցվածքը կրավորական է համարում, բայց նշում է՝ սպասելի էր։ Բագրատյանն ասում է՝ ՀԱՊԿ-ը հետ է քաշվում, որպեսզի իրավիճակը ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ լինի։ Նրա խոսքով՝ Սյունիքը ստանում է միջազգային բնույթ, ՀՀ-ն կարող է բազմավեկտոր անվտանգային համակարգ ունենալ այստեղ։ Ինչ վերաբերում է ներքին զարգացումներին, պատգամավորության թեկնածուն նկատում է․ «ԱԺ-ում մասնակցությունը ամբողջովին մերկացնելու է ընդդիմությանը»։