Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Հայկական կողմը ունի մեկ վիրավոր զինծառայող: Հայկական կողմի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանը չի դիտում որպես իր պատասխանատվության գոտի․ այն արտահայտեց Ռուսաստանի դիրքորոշումը. «ՀԱՊԿ-ը բաց է խաղում՝ Ադրբեջանին համարելով արժեքավոր գործընկեր․ Հայաստանը պետք է հետևություններ անի»: