Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եվրամիությունն ու Կովկասի հայկական խողովակը. 1,5 միլիարդի ճակատագիրը

Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում 1,6 միլիարդ եվրոյի ֆինանսական տարաբնույթ ծրագրային օժանդակության Եվրամիության մտադրությունը մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանի հանրության շրջանում: Այդ ոգևորությունը գուցե թվում է ժամանակավրեպ, այն իմաստով, որ խոսքը դեռ մտադրության մասին է, որը պետք է անցնի ամիսների քննարկումներ՝ մինչ որոշում դառնալը: Եվ պարզ չէ, թե մտադրությունից ինչ կմնա որոշման տեսքով: Սա իհարկե էապես կախված է այն իրողությունից, թե ինչպես կաշխատի այդ մտադրությունը որոշում դարձնելու ուղղությամբ պաշտոնական Երևանը:

Առիթ ունեցել եմ արձանագրելու, որ այստեղ կա աշխատանքի երկու ուղղություն: Եվրամիության հետ աշխատանք որոշման մոտիվացիան խորացնելու և գործնականացնելու ուղղությամբ, և աշխատանք հնարավոր արգելակները չեզոքացնելու ուղղությամբ, որոնք անկասկած գալու են թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, և որքան էլ հնչելու տեսանկյունից լինի պարադոքս՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու ՀԱՊԿ շրջանակից:

Բանն այն է, որ Հայաստանում եվրաատլանտյան դիրքերի ամրացումը այդ շրջանակը դիտարկում է ուղղակի իր համար սպառնալիք, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը այդ գործում՝ դաշնակից: Ամբողջ խնդիրը այն է նաև, որ դրանով հանդերձ, անգամ Հայաստանում եվրաատլանտյան դիրքերի իսպառ բացակայության պարագայում, չի վերանում Ռուսաստանի և ՀԱՊԿ քաղաքականության հակահայկական դիրքավորումը: Բանն այն է, որ այդ երկրները Հայաստանի խնդիրը դիտարկում են շատ ավելի լայն համատեքստում, քան Կովկասը, և այդ լայն համատեքստում Հայաստանը նրանց համար չունի այն գործընկերային ու դաշնակցային նշանակության մի փոքր մասն անգամ, որքան Թուրքիան և դրա կցորդ Ադրբեջանը: Դա է իրողությունը, հետևաբար մտըածել, թե եվրաատլանտյան ուղղությամբ մեր գործողությունների աշխուժությունը կամ պասիվությունը խորքային իմաստով փոխում են եվրասիա-ռուս-թյուրքական ուղղությամբ մարտահրավերների ռեժիմի բնույթը, մոլորություն է:

Ավելին, եթե կա այդ ռեժիմի դեմ պաշտպանական կարողությունները և դիմադրունակությունը արդյունավետ դարձնելու հնարավորություն, ապա դրա առանցքային պաշարներից մեկը հենց եվրաատլանտյան ուղղությունն է: Եվ այստեղ կա բավականին շոշափելի առաջարկ, որը կապիտալիզացնելը Հայաստանի համար պետք է լինի անբեկանելի առաջնահերթություն: Այստեղ, թվում է թե դեռևս ժամանակից շուտ հանրային ոգևորությունը կարող է լինել նաև գործնական ռեսուրս:

Բանն այն է, որ Հայաստանի հանրության այդ ոգևորությունը պետք է պատասխանատվություն առաջացնի ոչ միայն Հայաստանի քաղաքական ղեկավարության, և Հայաստանի սուբյեկտությամբ իրապես շահագրգռված քաղաքական այլ ուժերի համար՝ իրենց ամբողջ ջանքը ԵՄ մտադրությունը որոշման դարձնելու խնդրին ուղղելու առումով, այլ պատասխանատվություն լինի նաև հենց ԵՄ համար: Որովհետև, Հայաստանի հանրության ոգևորությունը Եվրամիության համար ավանս է, որը չարդարացնելու դեպքում կարող է մեծ լինել հիասթափությունը, ինչպես ահռելի է հիասթափությունը Հայաստանի անվտանգությունը հանձնող Ռուսաստանից: Իսկ այդ դեպքում, Եվրամիությունը թերևս պետք է հրաժեշտ կա Կովկասում էական դեր ունենալու մտադրությանը, որովհետև իրողությունների դասավորությունը աձևավորել է այնպիսի վիճակ, որ ԵՄ հետպատերազմյան Կովկասում իր էական ներկայության խնդիրը՝ եթե ունի այդպիսի ցանկություն, ի վիճակի է լուծել միայն Հայաստանում դերակատարման արդյունավետության միջոցով, քանի որ Ադրբեջանում մրցունակության շանս Եվրոպան՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջավայրում, ուղղակի չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում