Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Մեր կյանքը վերածվել է աղետալի խեղկատակության, ելքը՝ Արևմուտքի հետ դաշնակցելն է․ Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

-Պարոն Ավետիսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ՀԱՊԿ-ի  շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի արձագանքը։

-Մենք այդ հարցի պատասխանը տարբեր ձևերով տվել ենք։ Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի գաղութային կախյալությունից, որի համակարգային բաղադրիչներից մեկը ՀԱՊԿ-ն է։ Հայաստանը պետք է դաշնակցի արևմուտքի հետ՝ առաջին հերթին ԱՄՆ-ու Ֆրանսիայի, բազմազանեցնի իր արտաքին քաղաքականությունը։ Մինչդեռ Հայաստանը շարունակում է մնալ որպես Ռուսաստանի կիսագաղութ ու հլու-հնազանդ կատարում  Ռուսաստանի թելադրանքը, նրա  ցուցումով  թատրոն խաղալ՝ այդ թվում ՀԱՊԿ-ին իբր դիմելով, ՀԱՊԿ-ից պատասխան ստանալով։ Մեր կյանքը վերածվել է աղետալի խեղկատակության։

-Այսինքն՝ դուք ավելի կոշտ քայլերի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակից եք։

-Հայաստանն իր արտաքին ռազմավարությունը արմատապես շրջելու, փոխելու կենսական կարիք ունի։ Հակառակ դեպքում՝ մենք չենք լինելու։ Եվ դա Ռուսաստանի գաղութային կախյալությունից դուրս գալն  ու արևմուտքի հետ դաշնակցելն է։

-Եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողանում դիմակայել ռուս-թուրքական նկրտումներին, անհրաժե՞շտ է արդյոք, որ Հայաստանի ինքնիշխանության ջատագով ուժերը  գոնե ընտրություններից հետո մեկտեղեն իրենց ջանքերը ռուսթուրքական կայսերապաշտական նկրտումներին դիմակայելու համար։

-Մենք Ազգային ժողովրդավարական բևեռը հենց այդ նպատակով ենք ստեղծել։ Բայց ցավոք սրտի՝ մենք տեսանք, որ բացի մեկ-երկու բացառություններից, գործ ունենք քաղաքական առևտրականների ու խամաճիկների հետ։ Իրենք ազգային ու ինքնիշխան դրոշով են հանդես գալիս, բայց իրականում համակարգի հետ առևտրի մեջ մտնող ու չնչին փայաբաժինների դիմաց նրա ծրագրերը սպասարկող ուժեր են։ Բացի մեկ-երկու բացառությունից, մնացածը՝ ինչ կան, այդ են։

-Դուք ինչ-որ ուժերի հետ այս փուլում քննարկումներ տանո՞ւմ եք։

-Այս պահին՝ ոչ։ Իհարկե չենք բացառում, որովհետև նման քննարկումներ պետք է լինեն։ Կտեսնենք, թե ուրիշ ինչ ռեսուրս է  հնարավոր բերել, որպեսզի մեր ազգային ինքնիշխան քաղաքական ներուժը մեծանա։ Կոնկրետ այս պահին՝ դեռ ոչ։

-Հայաստանում, հասարակական շրջանակներում կա՞ ռուս-թուրքական լծից ազատվելու  գիտակցություն։

Ցանկություն կա, բայց քանի որ դեռ մեծամասնությունը գտնվում է ռուսական պրոպագանդայի ազդեցության տակ, որին  սպասարկում են թե՛ տիտղոսային ընդդիմությունը և թե՛ իշխանությունը, բնականաբար  հասարակության ջախջախիչ մեծամասնությունը տեղյակ էլ չէ իրական լուծումների մասին։ Մարդկանց գիտակցաբար պահում են մոլորության մեջ, պատերազմ են վարում  ժողովրդի դեմ՝ թշնամու ուղղորդմամբ ու ծրագրերով։ Իսկ պատճառն այն է, որ երկու կողմն էլ դավաճաններ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում