Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հաջորդը Հայաստանի համար կլինի ընտրությու՞ն, թե ճահիճ

Հայաստանի խորհրդարանի ընտրությունը որոշակիորեն կայունացրել է ներկան, սակայն ապագայի, ընդհուպ տեսանելի ապագայի համար բերել է ոչ թե պատասխաններ, այլ հարցեր, կամ պատասխանների փոխարեն բերել է ավելի շատ հարցեր: Դրանցից առանցքայինն այն է, թե հայկական քաղաքական ներկապնակն ինչպիսին է լինելու խորհրդարանի հաջորդ ընտրությանը, լինի դա հերթական, թե արտահերթ ընտրություն: Այն, որ կարող է լինել նաև արտահերթ, ամենևին բախտագուշանք չէ, եթե իհարկե Հայաստանը շարունակում է մնալ խորհրդանական կառավարմամբ պետություն: Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման ամբողջ հմայքն էլ այն է, որ այդ մեխանիզմը տալիս է ներկայացուցչական ճկունության հնարավորություն: Իհարկե, ցանկալի է ներկայացուցչական կայունությունը, սակայն ժամանակակից անկայուն աշխարհում այդ խնդիրը առկա է գրեթե բոլոր երկրներում, ու այդ պայմաններում՝ խորհրդարանական մեխանիզմը թերևս առավել շատ «անվտանգության բարձիկներ» է պարունակում այն երկրների համար, որոնք ունեն քաղաքական ինստիտուցիոնալ համակարգի և քաղաքական ավանդույթների, նաև ընտրական համակարգի անշրջելի կայացածության բացեր, խնդիրներ: Արտահերթ ընտրությունը այդպիսի երկրների ճգնաժամերի պարագայում «գոլորշի բաց թողնելու» տարբերակ է, իհարկե իր հետ եղած ռիսկերով:

Իսկ դրանք բխում են նաև հենց այն հանգամանքից, թե ինչպիսին է տվյալ երկրում քաղաքական ներկապնակը: Եթե Հայաստանի խորհրդարանի հաջորդ ընտրությանն էլ մասնակցելու է ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժ, ապա դա մեծ հաշվով ոչ թե ընտրություն է, այլ քաղաքական «ջանգյուլում»: Որպես երևույթ դա գուցե պատճառում է անգամ զվարթություն, սակայն դրա քաղաքական էֆեկտիվությունը խիստ ցածր է: Առավել եւս այն արդյունքից հետո, որ արձանագրվել է հունիսի 20-ի քվեարկությամբ, երբ երկրորդ դիրքում հայտնվել են ուժեր, որոնք կազմում էին Հայաստանի կառավարման նախկին փակ համակարգը և իրենց վարքագծով են վկայել, որ այս ընթացքում չեն ենթարկվել թե արժեհամակարգային, թե քաղաքական վերափոխումների: Ըստ այդմ, եթե էական վերափոխման չի ենթարկվում Հայաստանի քաղաքական դաշտն ու ներկապնակը և չի ձեւավորվում մրցունակ, սոցիալ-տնտեսական կայուն հանրային բազա ունեցող նոր, առաջադեմ, որակապես տարբեր ուժ եւ չի առաջանում հանրության համար ընտրության շոշափելի նոր հնարավորություն, հաջորդ հերթական, թե արտահերթ ընտրությունը Հայաստանի համար կարող է վերածվել պարզապես ճահճի: Ըստ այդմ, Հայաստանի քաղաքական էվոլյուցիայի հեռանկարի հաշվարկը սկսել է այդ կետից, եւ այդ կետից է չափվում նաև այդ էվոլյուցիայի իրական հավակնորդ ուժերի շրջանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում