Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 371 293 դեպք: Ապաքինվել է ևս 591 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 355 718:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, ընդհանուր՝ 5 383:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 272 810 մարդ: