Ֆլորիդայում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա Լավին Կավան ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։
Անհետ կորած է համարվում 117 մարդ։
Բազմահարկ շենքը մասնակի փլուզվել էր հունիսի 24-ին, Սերֆսայդ քաղաքում, որը մտնում է Մայամիի քաղաքային ագլոմերացիայի կազմում։ Իշխանությունների հաղորդմամբ՝ ավերվել է շենքում գտնվող 130 բնակարանների մոտ կեսը։
Հանգստյան օրերին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, շենքի մնացած մասը քանդվել է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։