Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵՄ-ն պատրանքներ չունի Ադրբեջանից, բայց նախընտրում է Հայաստանը՝ նաև Վրաստանից․ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանին ամենաշատ օգնություն տրամադրելը

Ինչպես հայտնի է, օրերս Եվրամիությունը մտադրություն հայտնեց  առաջիկա 5 տարիների համար Հայաստանին 1,5 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն ցույց տալ, որը կիրականացվի մի շարք ծրագրերի իրականացմամբ։ Այս ամենի խորապատկերին ուշագրավ է հարավկովկասյան մյուս երկրներին տրվող ֆինանսական օգնության ծավալները։ Այսպես, Վրաստանին տրվող ֆինանսական օժանդակության ծավալը կազմելու է 1մլրդ 125մլն դոլար, ինչը բավականին հետաքրքիր է այն առումով, որ Վրաստանը որպես ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկիր մշտապես Բրյուսելից ավելի շատ ֆինանսական օգնություն է ստացել, քան Հայաստանը, իսկ այս անգամ մեզ տրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները գերազանցում են Վրաստանի համար հատկացվելիք գումարներին։ Իսկ ԵՄ կողմից հարավկովկասյան երկրներին տրվող ֆինանսական օժանդակության մեջ բացահայտ ետնապահը Ադրբեջանն է, որը կստանա ընդամենը 140 մլն դոլար, ինչի կապակցությամբ հարևան երկրում մեծ դժգոհություն կա Եվրամիությունից։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ չենք կարող բացառել, որ Վրաստանում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները ունեցել են իրենց ազդեցությունը Եվրամիության վերաբերմունքի մասով․«Կամ համենայնդեպս Եվրամիությունը փորձում է դրանով արտահայտել վերաբերմունք, որ Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մեջ ոչ ժողովրդավարական տարրերի  առկայությունը մտահոգիչ է Եվրամիության համար։ Եվ այդ  տեսանկյունից գուցե չափերի սահմանումներն արտահայտում են այդպիսի ազդակ։ Այստեղ գուցե զուտ իրավիճակի գնահատական է։ Կարող ենք նաև հակառակ իմաստով դիտարկել, որ Վրաստանում բարեփոխումները շատ ավելի լայն ու շատ ավելի արագ տեմպ են ունեցել և հիմա ավելի շատ ռեսուրս տրամադրելու կարիք կա Հայաստանի ուղղությամբ՝ որպես Կովկասում ժողովրդավարական ավելի արագ տեմպերով շարժվող պետություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի դիտարկմամբ՝   մենք նաև առանցքային ուշադրություն պետք է դարձնենք ռազմաքաղաքական իրավիճակին և այդ իրավիճակում Եվրամիության դիրքավորմանը։ Այդ տեսանկյունից Հայաստանն այսօր առանցքային է․«Եթե Հայաստանում բաց թողնվեր ժողովրդավարության ամրապնդման խնդիրը, ապա մեծ հաշվով, Կովկասից Եվրամիության դուրս մղումն արդեն կդառնա տեխնիկայի հարց։ Այդ իմաստով էլ շատ տրամաբանական է, որ Հայաստանի հանդեպ առավել մեծ ուշադրություն կարող է լինել ու հետևաբար նաև առավել մեծ ֆինանսական հատկացում։ Գուցե նույնիսկ Վրաստանում ժողովրդավարության հանդեպ մտահոգության խնդիրն այդքան էլ էական չէ և  առանցքը հենց ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումն ու Հայաստանի կարևորությունն է։ Այստեղ մի շարք այդպիսի շերտեր կարող ենք դիտարկել, թե ինչու է Հայաստանին ամենաշատ օգնություն է տրվում»։

Իսկ թե ինչու է Ադրբեջանին ամենաքիչը տրվում, մեր զրուցակիցը բացատրեց հետևյալ կերպ․«Սա ևս կարող է հասկանալի  լինել, որովհետև Եվրամիությունը, մեծ հաշվով, Ադրբեջանից պատրանքներ չունի։ Եվրամիությունն Ադրբեջանում մրցունակ չի լինելու որևէ դեպքում և այստեղ ռեգիոնալ ներկայության հարցը Եվրամիության համար լուծվում է Հայաստանում։ Եթե այստեղ  արդյունավետ ջանք գործադրվի, ապա Եվրամիության սուբյեկտությունը հնարավոր է   վերականգնել հենց Հայաստանի միջոցով։ Գումարային բաշխման այդ համամասնությունները, որոնք արտահայտում են մտադրություններ, կարծում եմ պայմանավորված են հենց դրանով»։

Բադալյանը նշում է՝ Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատանք տանի, որ այդ մտադրությունները որոնք կան և որոնք քննարկվելու են դեկտեմբերին Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների վեհաժողովում, դառնան որոշում ու սկսեն իրագործվել․«Այս ուղղությամբ պետք է աշխատանք տանել թե՛ Եվրամիության հետ և թե՛ առաջատար երկրների հետ՝ Ֆրանսիա, Գերմանիա։ Շատ կարևոր գործընկեր կարող են լինել Նիդերլանդներն ու Լեհաստանը։ Այս ուղղությամբ Հայաստանն անշուշտ պետք է աշխատի՝  մտադրությունը որոշում դարձնելու համար։ Եվ իհարկե  պետք է չեզոքացնել հնարավոր արգելակները»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կասկած չկա, որ Թուրքիան ու Ադրբեջանը օգտագործելու են իրենց հնարավորությունները այդ մտադրությունները չեղարկելու կամ հենց մտադրության մակարդակում թողնելու համար․«Օգտագործելու են Եվրոպայում իրենց լոբբիստական և այլ հնարավորությունները։ Իհարկե առանցքային գործոն է նաև Ռուսաստանի վերաբերմունքը։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը, մեղմ ասած, խանդով է վերաբերում  Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Ռուսաստանը շատ լավ պատկերացնում է, որ եթե այդ մեկուկես միլիարդի ծրագիրը գործնական իրականացման փուլ մտնի, դա էապես բարձրացնելու է Հայաստանի տնտեսական ինքնիշխանությունը, տնտեսական դիվերսիֆիկացիայի մակարդակը և դրանից բխող քաղաքական էֆեկտներ է  ունենալու։ Ձևավորվելու է անվտանգային համալիրի որոշակի նոր բաղադրիչներ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ անվտանգությունը զուտ ռազմական ու ռազմատեխնիկական բաղադրիչը չէ»։

Հակոբ Բադալյանը շեշտեց՝ Հայաստանը պետք է ինտենսիվ աշխատի նաև Ռուսաստանի հետ, որպեսզի հնարավոր խանդի դրսևորման ռիսկերը չեզոքացվեն․«Որովհետև գիտենք, որ Ռուսաստանը բավական ագրեսիվ կարող է լինել։Պետք է նաև թույլ չտալ, որ Եվրամիության մտադրությունները չեղարկելու հարցում Ռուսաստանը  սկսի ինտենսիվ գործակցել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ այստեղ ևս Հայաստանի աշխատանքը շատ կարևոր է՝ Ռուսաստանում այդ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ, որովհետև հասկանալի է, որ առանց դրա շատ դժվար կլինի Եվրամիության մտադրությունը որոշման վերածելը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում