Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Ինչ պիտի անի Զասը սահմանին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, կապված վերջինիս արդեն բավականին հայտնի և աղմուկ հանած հայտարարության հետ, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիների առաջխաղացումը ագրեսիա չէ, այլ սահմանային միջադեպ: Արմեն Գրիգորյանը մտահոգություն է հայտնել և կարծիք, որ նպատակահարմար է իրավիճակին տեղում ծանոթանալու համար կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց: Փաստորեն, Հայաստանն այդպիսով ասում է, որ կարող է ապացուցել՝ որ խոսքը սահմանային միջադեպի մասին չէ:

Մտածել, թե Ստանիսլավ Զասը կամ ՀԱՊԿ-ում որևէ մեկը կասկածում է Հայաստանի փաստերի, մինչ այժմ եղած դիրքորոշումների ճշմարտացիությանն ու հավաստիությանը, թերևս մոլորություն է: Ըստ այդմ, երևի թե մեծ մոլորության մեջ է Հայաստանը, եթե կարծում է, թե ՀԱՊԿ-ի հետ աշխատանքային մեխանիզմների գործադրումը կարող է փոխել իրավիճակը: ՀԱՊԿ կազմակերպություն դե ֆակտո գոյություն չունի, չկա հավաքական անվտանգություն, իսկ եթե կա, ապա այդ անվտանգության համակարգի մասնակիցների մեծ մասը իր անվտանգությունը կապում է այն երկրների հետ, որոնք խախտել են Հայաստանի սահմանն ու Հայաստանի անվտանգության սպառնալիք են՝ Թուրքիա և Ադրբեջան: Իսկ ՀԱՊԿ լոկոմոտիվ Ռուսաստանն էլ այդ երկրներին դիտարկում է իր ռեգիոնալ գլխավոր գործընկեր:

Հետևաբար, Հայաստանի համար խնդիրների լուծումը երևի թե փաստարկների դաշտում չէ: Հարց է առաջանում, թե այդ դեպքում որտեղ է խնդիրների լուծումը: Պետք է թերևս խոստովանել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անլուծելի խնդիր է: Ընդ որում, այդպիսին եղել է միշտ, այլ ոչ թավշյա հեղափոխությունից հետո:: Այդ հստակեցումը հարկ է անել նրանց համար, որոնք այդպիսի դեպքերում անմիջապես մատնացույց են անում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը, «փաստարկելով», թե դրանից է վատացել Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ վերաբերմունքը: Կարելի է կարծել, որ մինչ այդ օրինակ՝ ապրիլյան քառօրյա պատերազմին, կամ 2014-ին հունվարին այսպես կոչված «դիվերսիոն պատերազմին», որ Ադրբեջանը սանձազերծել էր հենց անմիջապես ՀՀ տարածքի նկատմամբ՝ Տավուշի ուղղությամբ, կամ 2015-ին նույն Տավուշի անգամ խաղաղ, սահմանից որոշակիորեն խորը տեղակայված բնակավայրերի հրթիռակոծման և ռմբակոծման ժամանակ ՀԱՊԿ-ին ուղղակի պահել չէր լինում, կազմակերպությունն ուղղակի տենչում էր օգնության հասնել Ադրբեջանին: Կարելի է կարծել, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ, ոչ թե ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին էր կշտամբում, որ նրանք գոնե հեռախոսով իսկ չեն փորձում տեղեկանալ Հայաստանի անվտանգային վիճակի մասին: Մինչդեռ, Սերժ Սարգսյանը դա անում էր հենց ՀԱՊԿ ղեկավարների հետ հանդիպմանը, գործնականում խոստովանելով, որ ՀԱՊԿ ղեկավարներին բացարձակ չի հետաքրքրում Հայաստանն իր անվտանգային հարցերով: Դրա ապացույց-ապտակը ապրիլյան քառօրյան էր, երբ այդ կազմակերպության և զուգահեռ ԵՏՄ ղեկավարները մեկ մարդու նման որոշեցին տեղափոխել Հայաստանում նախատեսված ԵՏՄ վարչապետերի հավաքը, որպեսզի հանկարծ չնեղանա Իլհամ Ալիևը:

Այլ կերպ ասած, ՀԱՊԿ խնդիրը Հայյաստանի համար շատ ավելի խորն է, և Հայաստանը պետք է գտնի այդ խնդրի լուծումը խորքում: Պետք է այլևս չգործադրել սահմանային իրավիճակի հանգուցալուծման գործում ՀԱՊԿ մեխանիզմի գործածման ուղղությամբ: Դա բացարձակապես անպտուղ ջանք է: Ըստ այդմ, ՀԱՊԿ խնդրի լուծման ուղղությամբ հարկավոր է դիտարկել խորը և այդ կազմակերպության վարքագծին ասիմետրիկ ռազմավարություն, իսկ կոնկրետ սահմանային խնդրի լուծման ուղղությամբ կենտրոնացնել ամբողջ ջանքը գործնականում երեք ուղղությամբ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա: Իհարկե այդ դեպքում առաջանալու է այն կառույցի հարցը, որի միջոցով պետք է լինի այդ ջանքի կենտրոնացումը և միաժամանակ երեք ուղղություններով առանձին աշխատանքը՝ ԱԳՆ: Հայաստանում պետք է լուծում ստանա ԱԳՆ հարցը, ընդ որում խորքային, մասնագիտական, և քաղաքականապես սոլիդ լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում