Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Թեժ կրքեր ԵՊԲՀ-ում. Ով է ճիշտ և ով ինչ նպատակներ է հետապնդում

Մի քանի օր է Երևանի պետական բժշկական համալսարանում կրքերը թեժ են։ Կրքերը բորբոքել է Աբովյան 58 հասցեում գտնվող Երևանի պետական բժշկական համալսարանի հաշվեկշռում գտնվող շենքը, որտեղ ներկայումս իր թիմով գործունեություն է ծավալում հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Բանն այն է, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի թույլտվությամբ Զինվորի տունը ցանկանում է նշված մասնաշենքը վերանորոգել, նոր վիրահատարաններ ու հիվանդասենյակներ կառուցել: Արտավազդ Սահակյանը պնդում է, որ վերանորոգումը պատրվակ է և իրեն ու իր թիմին ցանկանում են նշված տարածքից հանել: «Մեզանից ծածուկ կատարվել է գործարք առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը։ Մեր զբաղեցրած տարածքը առևանգվում է մեզանից և հայտնի չէ, թե մենք այսքանից հետո ինչպես ենք շարունաելու մեր գործունեությունը»,- իր տեսաուղերձում նախօրեին հայտարարեց Սահակյանը։

Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Սահակյանի պնդումները որակում են որպես բացարձակ սուտ: Նրանց խոսքով բազմիցս Արտավազդ Բագրատիչի հետ քննարկումների ժամանակ քննարկվել է հարցը և միանշանակ փաստվել, որ վերանորոգումից հետո ինքն ու իր թիմը շարունակելու են նշված տարածքում իրենց գործունեությունը: Իսկ մինչ վերանորոգման ավարտը երեք այլընտրանքային տարբերակ է առաջարկվել՝ Միքայելյան հիվանդանոցը, Հերացու թիվ 1 հիվանդանոցը և Զինվորի տան տարածքը: Ըստ նրանց՝ Արտավազդ Բագրատիչը սկզբում համաձայնել է այդ այլընտրանքային տարբերակներին մինչև նորոգումը ավարտվի, բայց հիմա անհայտ պատճառներով հրաժարվում է:

Արտավազդ Սահակյանը հիմա պնդում է, որ ինքն, իր թիմն ու իր աշխատակիցները չեն կարող համաձայնել այդ այլընտրանքներին, քանի որ դրանք համարժեք չեն ներկա պայմաններին։

Արտավազդ Բագրատիչի հայտնի տեսաուղերձից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարեց, թե Արտավազդ Սահակյանը աշխատել և շարունակելու է աշխատել Բժշկական համալսարանում։ Բայց այդքանով թեման չփակվեց։ Երեկ էլ ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորներն էին բաց նամակով դիմել Արմեն Մուրադյանին՝ հորդորելով վերանայել իր որոշումը հակառակ պարագայում Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է իրենց դասադուլը ՝ հրաժարվելու են հերթապահելուց։ Բժիշկ-օրդինատորների վերջնագրից հետո Արտավազդ Բագրատիչը հերթական տեսաուղերձով դիմեց վարչապետին՝ տեղեկացնելով, որ «իրենցից ծածուկ գործարք է կատարվել»՝կառավարությունում սխալ ներկայացնելով իրականությունը և վարչապետից պահանջել է վերանայել որոշումը։

Արարատ Բագրատիչի այս լայվին էլ հաջորդեց նախ Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի լայվը, ապա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գրառումը, որտեղ ռեկտորը, որին էլ հիմնական մեղադրանքները առաջադրում է Արտավազդ Բագրատիչը, պնդեց, որ Աբովյան 58 շենքը չի օտարվել:

Այն վթարային շենք է և անհապաղ պետք է վերանորոգվի: Արարատ Բագրատիչի ստորաբաժանման բնականոն գործունեության համար, ըստ Արմեն Մուրադյանի, կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,: Վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս, վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։ Արմեն Մուրադյանը նաև Արտավազդ Բագրատիչին առաջարկել է գալ կառուցողական դաշտ, չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին, քննարկել և համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ և միանալ գործին և միասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։

Արտավազդ Սահակյանը դեռ չի պատասխանել Արմեն Մուրադյանին, սակայն ակնհայտ է, որ այս հարցում կա չերևացող կողմ: Ամենայն հավանականությամբ փորձ է արվում հարցը քաղաքականացնել ինչ-ինչ դիվիդենտներ ստանալու համար:

Հայտնի է, որ Արտավազդ Սահակյանի որդին հունիիս 20-ի ընտրություններում առաջադրված էր Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» դաշինքի ցուցակով: Արտավազդ Սահակյանն էլ մշտապես հայտնի է եղել իր դաշնակցական հայացքներով՝ անգամ նախկին համապետական ընտրությունների ժամանակ առաջադրվել է նրա ցուցակով: Ներկայումս թերևս փորձ է արվում քաղաքականացնել հարցը՝ ցույց տալու համար, թե իշխանությունների կողմից ճնշումներ են սկսվել իրենց նկատմամբ քաղաքական այլ հայացքների համար:

Ամեն դեպքում, ինչպես ասում են, գնդակը Արտավազդ Բագրատիչի դաշտում է: Արմեն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը բավական մատչելի ու հանգամանալից ներկայացրել են իրականությունը, որի հետ համակարծիք է եղել նաև հայտնի վիրաբույժը: Եվ հիմա թերևս ինքը պետք է բացատրի, թե ինչումն է բանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում