Ալլերգիայով տառապողները հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով, համոզված է ՌԴ իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա Հաիթովը:
Արտասահմանցի հետազոտողները պարզել են, որ ալերեգիկ բրոնխիալ ասթմայով հիվանդների համար կորոնավիրուսը հիվանդության ծանր ընթացքի ռիսկ չի ունենում:
Ինչով է պայմանավորված այդ օրինաչափությունը, առայժմ պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, բայց բոլորն ուսումնասիրման փուլում են: Ավելի վաղ Հաիթովը խորհուրդ էր տվել ալլերգիայով տառապողներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ հիվանդության ոչ սրված փուլում: