Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Եթե իրագործվի Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհը, դա կարող է չեզոքացնել չարաբաստիկ միջանցքի խնդիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

https://www.1in.am/assets/uploads/2021/06/00-1044.jpg

Տիկին Բեգիջանյան, վերջին շրջանում Իրանում ավելի շատ են սկսել խոսել «3+3» ձևաչափի մասին: Ինչո՞վ է պայմանավորված Իրանի կողմից այդ թեման արծարծելը: Իրանը փորձում է տարածաշրջանային զարգացումներից դուրս չմնա՞լ: Հիշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է աջակցել «3+3» ձևաչափին` պայմանով, որ տարածքային փոփոխություններ չլինեն:

«3+3» ձևաչափի մասին Թուրքիայի և Իրանի ասածները լրիվ տարբեր են ձևաչափեր են: Թուրքիան նկատի ունի մի կողմից Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան, մյուս կողմից Իրան-Հայաստան-Վրաստան: Իսկ իրանը 3+3 ասելով նկատի ունի մի կողմից Իրան-Ռուսաստան,-Թուրքիա, մյուս կողմից Հայաստան-Վրաստան-Ադրբեջան: Չնայած, արդեն պարզ էր, որ երբ Իրանի ԱԳ նախարար Զարիֆն այցելեց տարածաշրջան՝ Ռուսաստան, Թուրքիա, այդ թեմայով քննարկումները կարելի է ասել, լրիվ ձախողվեց, որովհետև երկու ԱԳ նախարարներից յուրաքանչյուրը խոսեց իր տարբերակի մասին: Այնպես որ, ես չէի ասի, որ 3+3-ը Իրանում օրակարգային հարց է և այդ մասին շատ են խոսում: Ես չեմ տեսել այդպիսի քննարկում, երկրորդը, Իրան-Հայաստան-Վրաստան այս ճանապարհը, որը Զարիֆը քննարկեց նաև Վրաստանի նախագահի հետ, և հիմնականում նրանք հենց այդ հարցի շուրջ խոսեցին: Եթե այդ ճանապարհը Հայաստանով անցնի, դա կարող է չեզոքացնել չարաբաստիկ միջանցքի խնդիրը: Այսօրվա դրությամբ, Իրանը կարող է շատ բաների մասին խոսել, բայց իրավիճակն այնտեղ հստակ չէ՝ հաշվի առնելով, որ նոր նախագահ է ընտրվել: Իհարկե, Իրանի նախագահի ազդեցությունն արտաքին քաղաքականության հարցում 20 տոկոսից չի անցնում, բայց դա էլ է շատ, որը կարող է շատ բան կանխորոշել, որովհետև քանի որ իշխանության գրեթե բոլոր ճյուղերը պահպանողականների ձեռքում են, իրենք կարող են հստակ որոշումներ կայացնել: Այս պահին Իրանում առայժմ դեռ շատ բան հստակ չէ, քանի որ և համավարակն է բավական բարդացած վիճակում, և տնտեսական վիճակն է անհանգստացնող: Հիմա ամեն ինչ կախված է Եվրոպայի հետ 5+1 ձևաչափով համաձայնագրի վերականգնումից: Ըստ ամենայնի, դա կլինի օգոստոսից հետո, որովհետև այդ ժամանակ նոր կձևավորվի Իրանի նոր կառավարությունը:

Փաստորեն Իրանի պատկերացումները 3+3-ի վերաբերյալ բոլորովին ա՞յլ են:

Այո, Իրանի պատկերացումն այն է, որ այդ ձևաչափի մի կողմից Հարավային Կովկասի երեք հանրապետություններն են, մյուս կողմից տարածաշրջանի 3 խոշոր պետությունները՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա: Իսկ ահա Թուրքիան խոշոր խաղացող համարում է Ադրբեջանին, որը հանդես պետք է գա Թուրքիայի ու ռուսաստանի հետ, իսկ Իրանը պետք է հանդես գա Հայաստանի ու Վրաստանի հետ:

Մինչև Իրանում կառավարությունը չձևավորվի, այդ երկիրն այս ձևաչափերի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի ունենա՞:

Ոչ, դիրքորոշումը հայտնի է և հստակ է, խոսքը քայլ անելու մասին է: Ինչպես արդեն ասացի, Իրանի նախագահն արտաքին քաղաքականության մեջ ընդամենը 20 տոկոսի որոշողն է, հիմնականում դերակատարությունը տրված է Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմքին՝ հեղափոխության առաջնորդին, որը որոշում է արտաքին քաղաքականության ուղղությունները: Այսինքն եթե Զարիֆն այդ առաքելությամբ այցելեց տարածաշրջան, դա նշանակում է, որ դա համաձայնեցված է եղել կամ ուղղորդված է եղել ռազմակաքաղաքական ու կրոնական ղեկավարի կողմից: Այդ ձևաչափերը փոփոխության չեն ենթարկվելու: Նոր նախագահ Ռաիսին ասում է նույնը, ինչ ասում էր նախկին նախագահ Ռոհանին, որ առաջին հերթին պետք է ամրապնդեն և փոխհարաբերությունները սերտացնեն հարևան 15 երկրների հետ: Այսինքն որևէ բան չի փոխվել:

Եթե այդուհանդերձ Ադրբեջանի ու Թուրքիայի հիշատակած միջանցքը կյանքի կոչվի, դա հայ-իրանական հաղորդակցությանը սպառնալի՞ք է:

Այո, անկասկած: Իմ կարծիքով, չարյաց նվազագույնը այն կլինի, որ այդ ճանապարհը կառուցի Հայաստանը, Հայաստանը այդ ճանապարհը վերահսկի, Հայաստանը ստանա տարանցիկության գումար: Բայց կարծես թե Թուրքիան ու Ադրբեջանը, Ռուսաստանն էլ հետները, այլ բան են ուզում: Ամբողջ հարցն էլ դա է, որ այս թեման ընդհանրապես պետք է չլիներ, քանի որ պատերազմը Ղարաբաղում էր, Հայաստանի սահմանների հետ առնչություն չուներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում