Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վաղը՝ Ուելսում․ Պատմական հնարավորություն Հայաստանի չեմպիոնի համար

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին», վաղը կհյուրընկալվի Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսին»։ Կարևոր մրցաշարի մեկնարկից առաջ երևանյան թիմը միանգամից 7 համալրում է կատարել: 27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատում», Պերմի «Ամկարում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել Երևանի «Արարատից»: 25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Սամպայո» և «Կամպինենսե» թիմերում, Երևանի «Արարատում», իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Ուրարտուից»: 32-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն քաջածանոթ է հայ ֆուտբոլասերին Գյումրիի «Շիրակում» ունեցած մրցելույթներով: «Շիրակից» հեռանալուց հետո Բեկոն հանդես է եկել Սերբիայի «Պարտիզան», «Չուկարիչկի», «Վոյվոդինա», ԻՄՏ թիմերում, Ղազախստանի «Իրտիշում»:

«Ալաշկերտ» է վերադարձել 31-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: «Արարատից» «Ալաշկերտ» տեղափոխված փորձառու ֆուտբոլիստը 34 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ է դարձել թիմի կազմում անցկացրած 137 հանդիպումներում:Ազգային հավաքականում Եդիգարյանն անցկացրել է 31 խաղ՝ խփելով 1 գոլ: 22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան հանդես է եկել «Լոռի» և «Վան» ակումբներում:31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանն ամբողջ կարիերան անցկացրել է Գյումրիի «Շիրակում», եղել է թիմի ավագը: Եվ վերջապես «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել նաև պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ: 28-ամյա ռմբարկուն նախկինում հանդես է եկել պորտուգալական «Բեյրա Մար» և «Կասա Պիա» թիմերում, ռումինական «Ռապիդում» Կիպրոսի ԱԵԼ-ում և «Այա Նապաում», լեհական «Ռակով» և «Նիեպոլոմիցե», «Օլիմպիա» ակումբներում: Ավարտված մրցաշրջանում Էմբալոն 15 գոլ է խփել լեհական «Օլիմպիայի» կազմում: Նշված ֆուտբոլիստներից Բեկոն և Դավոյանը տեղ չեն գտել վաղը կայանալիք հանդիպման հայտացուցակում։ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտի» հնարավորությունները մեծ են։ Ուելսի առաջնության մակարդակը ցածր է։ Մասնավորապես այս առաջնությանը խաղամակարդակով մոտ է անգլիայի 4-5-րդ լիգաներին։ Հաշվի առնելով նաև վերջին համալրումները «Ալաշկերտը» պետք է հաղթահարի երկրորդ փուլի արգելքը և գրանցի պատմական արդյունք։ Նշենք, որ հայկական ակումբներից ոչ մեկին երբեէ չի հաջողվել հայտնբվել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում։

Ի դեպ վիճակահանությունը «Ալաշկերտի» նկատմամբ բարեհաճ է նաև այլ առումով։ Ուելսի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կրմցի Մոդովայի չեմպիոն «Շերիֆի» և Ալբանիայի չեմպիոն «Տեուտա» դիմակայության հաղթողի հետ։ Վերջիններս այս փուլում ելույթ ունեցող մյուս թիմերի համեմատ ավելի թույլ են։ Կարճ ասած Հայաստանի չեմպիոնն ունի իրական հնարավորություն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում լուրջ արդյունք գրանցելու։ Անցյալ տարի «Ալաշկերտը» ելույթ էր ունեցել Եվրոպա լիգայի խաղարկությունում և անհաջողության մատնվել։ Մասնավորապես, որակավորման առաջին փուլում մեր թիմը Երևանում 0։1 հաշվով զիջել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Ռենովային» և դուրս մնացել հետագա պայքարից։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով անցյալ տարի եվրագավաթների որակավորման փուլի հանդիպումները անցկացվեցին մեկ հանդիպումներով։ 2019 թվականին «Ալաշկերտն» անհամեմատ ավելի հաջող էր ելույթ ունեցել։ Նույն Եվրոպա լիգայի առաջին փուլի երևանյան ակումբը պայքարից դուրս էր թողնել «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով:

Երկրորդ փուլում էլ «Ալաշկերտը» մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը: Բուքմեյքերները վաղվա խաղում ավելի հավանական են համարում «Ալաշկերտի» չեմպիոնի հաղթանակը, այն գնահատելով 2․1 գործակցով։ Ոչ ոքի և Ուելսի չեմպիոնի հաղթանակի համար սահմանված է միևնույն 3․45 գործակիցը։ «Ալաշկերտի» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարելու գործակիցն էլ ընդամենը 1․24 է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում