Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԱՊԿ այլընտրանքային «օգնությունը» Հայաստանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե ՀԱՊԿ չի միջամտի հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը, որովհետև դա ագրեսիա չէ ՀԱՊԿ անդամի նկատմամբ, այլ սահմանային միջադեպ, Հայաստանում արժանացել է բուռն հասարակական արձագանքի: Միևնույն ժամանակ ակնառու է, որ ՀԱՊԿ այդպիսի վարքագիծը մեղմ ասած անսպասելի չէ: Հետևաբար, ներկայումս խնդիրը ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքի արտահայտումը չէ, այլ Հայաստանի քաղաքականության մշակումը:

Անկասած է, որ ներկայումս երևի թե ՀԱՊԿ հանդեպ արմատական քայլերի ժամանակը չէ: Դրա պատճառը լոկ հայ-ադրբեջանական սահմանի կամ կովկասյան իրադրությունն ու մարտահրավերները չեն: Բանն այն է, որ ՀԱՊԿ այժմ չափազանց լուրջ իրողությունների առաջ կարող է կանգնել կենտրոնասիական ռեգիոնում, որտեղ իրավիճակը լարվում է այն բանից հետո, երբ ԱՄՆ ու ՆԱՏՕ դուրս են բերում զորքերը Աֆղանստանից, իսկ դրա փոխարեն աշխուժանում է Թուրքիան: Այդ ուղղությամբ ձևավորվում է բավականին լուրջ ռեգիոնալ դիմակայություն, շահերի բազմազան բախման և համադրության մի խորը հիբրիդով: Այդ իրավիճակում ՀԱՊԿ դեմ գործողությամբ Հայաստանը պարզապես ավելորդ «կրակ» է վերցնելու իր վրա: Դրա փոխարեն, արժե թերևս խորհել այն մասին, թե Երևանն ինչ հնարավորություններ ունի քաղաքական դիվիդենտներ քաղել այն մարտահրավերներից, որ ՀԱՊԿ համար առաջանում են կենտրոնասիական ռեգիոնում իրավիճակի լարումով: Դրանք մեծ հավանականությամբ առաջացնելու են ՀԱՊԿ շրջանակում քաղաքական որոշումների կայացման, քննարկումների անհրաժեշտություն, որտեղ կա Հայաստանի ձայնի խնդիրը: Ըստ այդմ, Երևանի համար շատ կարևոր է պատրաստ լինել այդ ձայնի արժեքի «գեներացման»:

ՀԱՊԿ հանդեպ Հայաստանի վերաբերմունքը պետք է ձևավորվի լայն մշակումների համատեքստում, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ պետք է դիտարկվի արդեն Հայաստանի կոնցեպտուալ վերաբերմունքը խնդրի նկատմամբ, Հայաստանի անվտանգային համալիրում բլոկային իրողությունների և հեռանկարների գնահատման տրամաբանության շրջանակում: Այլ կերպ ասած, Հայաստանի վերաբերմունքը պետք է ձևավորվի հաջորդ քայլի և նույնիսկ քայլերի մասին արդյունավետ մշակումների հիման վրա: Առայժմ, ՀԱՊԿ-ը ենթարկվում է փաստացի «ինքնալյուստրացիայի», Հայաստանի համար «ձևավորելով» այդ հարցերին անդրադարձի ավելի ու ավելի հիմնավոր բազա: ՀԱՊԿ Հայաստանին «օգնում» է հենց այդ իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում