Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

ՏԻՄ ընտրությունները` վճռորոշ. Մինչև բանդիտները դուրս չշպրտվեն կառավարման մարմիններից՝ քաղաքական դաշտի առողջացում չի լինի

Աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ Որոշ համայնքներում հերթական ընտրություններ են, որոշներում էլ՝ դեռ անցած տարվանից Հայաստանում հայտարարված ռազմական ու արտակարգ դրության պատճառով հետաձգված ընտրություններ։

Այս ՏԻՄ ընտրությունները, սակայն, նախորդների համեմատ խոստանում են լինել ավելի թեժ, քանի որ հատկապես հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը հասկացավ ՏԻՄ-երում վստահելի ու իրենց թիմի անդամ համայնքի ղեկավարների անհրաժեշտությունը և, թերևս բոլոր համայնքներում իշխանությունը թեկնածուներ կառաջադրի ու գործող համայնքի ղեկավարների հետ, որոնք հիմնականում նախկին իշխանությունների թիմից են, թեժ մրցապայքարի մեջ կմտնի։

Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա հունիսի 20-ի ընտրություններից հետո շատերը դեռ չեն կողմնորոշվել։

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմինը դեռևս պաշտոնապես որոշում չի կայացրել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ կարող է հաստատապես ասել, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում մասնակցելը կարևոր քայլ կլինի թե նորաստեղծ կուսակցության կայացման և թե երկրում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության երաշխիքների ապահովման տեսանկյունից։ «Համոզում ունեմ, որ ԱԺ համապետական ընտրություններում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ձայների մասը հնարավոր է եղել ապահովել տեղական բդեշխների, հանցագործ համայնքապետերի շնորհիվ։ Մինչև այս մանր կալիբրի լոկալ բանդիտները դուրս չշպրտվեն կառավարման մարմիններից՝ մենք չենք կարող ակնկալել քաղաքական դաշտի առողջացում ոչ տեղական ոչ համապետական մակարդակում։ Ընդհանրապես մեր կուսակցությունը չափազանց ակտիվ դերակատարում է որդեգրելու երկրի քաղաքական գործընթացների մասնակցության առումով։ Առաջիկայում կլինեն կուսակցության ակտիվի հետ քննարկումներ արտաքին և ներքին քաղաքական հիմնահարցերի վերաբերյալ, կհանրայնացնենք կուսակցության դիրքորոշումը երկրի արտաքին քաղաքական և անվտանգային խնդիների վերաբերյալ, ինչպես նաև կսկսենք մարզային այցերը, կգույքագրենք մեր քաղաքական կապիտալը և ըստ այդմ կորոշենք որ համայնքում ինչ ձևաչափով կմասնակցենք ընտրության»,-ասաց Բաբաջանյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կարևորում են Տեղական ինքնակառավարման ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից, որովհետև կուսակցությունները չեն կարող միայն երևանյան , մայրաքաղաքային կուսակցություն լինել։ «Այդ տեսանկյունից աշնանը սպասվող ընտրական տուրին մասնակցելու առումով դեռ վերջնական որոշում չունենք։ Այս պահին էլ մենք Սևանում արտագնա աշխատանքային քննարկում ենք անցկացնում  և բոլոր գործոնների համադրմամբ ինչ-որ որոշման կգանք այդ առումով։ Այս պահին կարող եմ ասել, որ մեզ համար ՏԻՄ-ի հարցը ակտուալ է։ Իսկ ինչ վերաբերում է  մասնակցության ձևաչափին, ապա դա դեռ պետք է  հասկանանք, քանի որ ընտրությունները նաև ռեսուրսի, քաղաքական բովանդակության, միջավայրի հարց է․ Դրա համար պետք է քննարկենք ու  վերջնական որոշում կայացնենք»,-ասաց Նահապետյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դեռ քննարկումներ չեն սկսել։ Առկա պրոցեսներով են զբաղված։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում